Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է․ Պապիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+25.09 oC

Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է․ Պապիկյան

10:35 21.11.2024

Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։

Բացման պարային ներկայացումներից և մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթից հետո առաջնության մասնակիցներին, պատվիրակությունների ներկայացուցիչներին և հյուրերին նախ ողջունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը։

Խորին շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը հյուրընկալության համար՝ գնդապետ Նիլտոնը նշել է, որ այս առաջնությունը ոչ միայն մրցակցության, այլև նվիրվածության, ընկերասիրության և փոխադարձ հարգանքի տոն է: Հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը նաև հույս է հայտնել, որ առաջնությունը կլինի միմյանց լավ ճանաչելու, փորձի փոխանակման հնարավորություն՝ լի անմոռանալի տպավորություններով:

Հանդես գալով ողջույնի խոսքով և շնորհավորելով առաջնության մեկնարկի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ սպորտը համախմբում է մարդկանց ազնիվ մրցակցության, արդար պայքարի, բարությանը ծառայող ուժի, գեղեցիկ նպատակներին միտված կամքի, համերաշխության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարի շուրջ, իսկ Հայաստանն իր պատվելի տեղն ունի համաշխարհային սպորտում։ Եվ պատահական չէ, որ մեր երկիրն ու նրա մայրաքաղաք Երևանը երբեք չեն հեռանում մարզական ավանդույթներից:

«Համոզվելու համար բավական է հիշել վերջին մի քանի տարիներին Հայաստանում կազմակերպված սպորտային մեծ իրադարձությունները՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը 2022 թվականին, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը 2023-ին, իսկ 2027-ին ծանրամարտի աշխարհի առաջնության սպորտային մեծ տոնակատարությունը նույնպես տեղի կունենա Հայաստանում»:

Անդրադարձ կատարելով Հայաստանի սպորտային նվաճումներին՝ նախարարը նշել է, որ միայն այս տարի օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում տարբեր տարիքային խմբերի մեր մարզիկները նվաճել են 334 մեդալ։ Հայաստանի պես փոքր երկիրն ունի նաև 14 օլիմպիական չեմպիոն:

«Մենք անչափ կարևորում ենք Հայաստանի անդամակցությունը խոշորագույն ռազմամարզական կազմակերպությանը՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին, և հետզհետե ակտիվացնում ենք մեր գործունեությունը կազմակերպության շրջանակում: Եթե նախկինում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները մշտապես հյուրընկալվել են այլ պետությունների կողմից, ապա 2019-ից պատկերը փոխվել է. Հայաստանում կազմակերպված ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը հյուընկալող երկիր դառնալու մեր առաջին փորձն էր: Իսկ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպումը վկայում է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցող 140 երկրների շարքում Հայաստանն ունի իր կայուն տեղը: Մենք նախանձախնդիր ենք, որ ընդլայնվի կազմակերպությանն անդամակցող երկրների շարքը, որ ռազմական սպորտը համախմբի նոր ուժեր: Ու ջանադրաբար աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Ըստ նախարար Պապիկյանի՝ Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է: Հայաստանը խաղաղության ջատագով է ու խրախուսում է տարբեր երկրների զինվորներին մարզական միջոցառումների շնորհիվ իրար մոտեցնելու և համախմբելու ազնիվ ու առինքնող ջանքերը:

Միջոցառման հանդիսավոր բացմանն էլ հաջորդել են առաջնության մասնակից տարբեր քաշային կարգերի ըմբշամարտիկների եզրափակիչ գոտեմարտերը, որոնց արդյունքների հիման վրա էլ պարգևատրվել են ուժեղագույնները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի Բաքուն

21:46 18.08.2025

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի Բաքուն

Ռուսաստանի Զինուժը ուժգին հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող Արդրեջանին պատկարող նավթային ենթակառուցվածքի վրա՝ տասնյակ միլիոնավոր դոլլարների վնաս հասցնելով Բաքվին: Ալիևի վարչակազմում դա ընդունել են՝ որպես իրենց ուղված ուղիղ մարտահրավեր: Կոնկրետ ինչի՞ն են հարվածել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օդեսայի մարզում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ուներ մի մեծ նավթաբազա և ահա հենց այդ նավթաբազան […] ...

Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ են

21:36 18.08.2025

Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ են

Օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ […] ...

Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներից

21:25 18.08.2025

Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներից

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնաբերվել են մեծ քանակությամբ հրազեններ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

21:16 18.08.2025

Հայտնաբերվել են մեծ քանակությամբ հրազեններ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում հուլիսի սկզբին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ չորս երևանցի ապօրինի կերպով զբաղվում են զենք-զինամթերքի առքուվաճառքով: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Երևանի քրեական ոստիկանները տեղեկությունը ստուգելիս պարզեցին անձանց ինքնությունը, ճշտեցին նրանց բնակության վայրերը, ընկերական կապերը, նաև այն հավաքատեղիները, որտեղ, հնարավոր է, զբաղվում էին զենք-զինամթերքի նորոգմամբ, ձևափոխմամբ և […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:07 18.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացու փ. 9 հասցե, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Լեոյի փ. […] ...

Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակ

20:58 18.08.2025

Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակ

Օգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Ինչպես […] ...

BACK_TO_TOP