14:48 06.04.2018
ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարանը դատարանի դահլիճից ազատ է արձակել նախորդ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի առիթով խաղաղ ցույցի մասնակիցներին ծեծի ենթարկած ամերիկաբնակ երկու թուրքերին: Այս մասին հայտնում է ամերիկյան Washington Post-ը:
Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ 50-ամյա Էյուփ Յըլդըրըմը և 45-ամյա Սինան Նարինը 2017 թվականի հունիսին դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման` յուրաքանչյուրը 100 դոլար տուգանքով, իսկ ազատ արձակվելուց հետո նրանք երեք տարի պետք է լինեին պայմանական ազատազրկման մեջ, այսինքն՝ իրավապահ մարմինների վերահսկողության տակ:
Հայ Դատի ամերիկյան հանձնաժողովը դատապարտել էր խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկած անձանց նկատմամբ ամերիկյան դատարանի կողմից նման դատավճիռը.
«Այս որոշումը պետք է անհանգստացնի յուրաքանչյուր ամերիկացու: Որպես ամերիկացիներ` մենք իրավունք ունենք մեր բողոքի ձայնը բարձրացնել ցանկացած հարցի վերաբերյալ՝ առանց վախենալու յուրաքանչյուր հարձակումից` լինի դա ներքին, թե արտաքին խնդիր: Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր օրինախախտ արդար պատիժ կստանա, սակայն դա տեղի չունեցավ Էրդողանի ռեժիմի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների պարագայում: Նման մոտեցումը ամերիկյան ազատությունների փոխարեն պաշտպանում է օտարերկրացի հարձակվողներին»,- ասել էր ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ի դեպ, դատարանի վճռի հրապարակումից անմիջապես հետո Համբարյանի կողմից արված ուղիղ տեսամիացման ժամանակ նույն վայրում գտնվող մի խումբ թուրք ազգայնականներ Համբարյանի թիկունքում հրճվանքով մատներով «գորշ գայլերի» հայտնի նշան են ցույց տվել:
15:15 07.06.2025
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստըԱննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման աշխատանքների համատեքստում նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի […] ...
14:53 07.06.2025
Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներումՎլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Զելենսկին նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Երմակի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը աշխատել է նրանց հնարավոր հանդիպման վրա։ «Մեր այցը Վաշինգտոն, մասնավորապես, նախապատրաստություն էր Զելենսկու և Թրամփի միջև Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի […] ...
14:42 07.06.2025
Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...
14:28 07.06.2025
Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...
14:15 07.06.2025
Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցությունՁեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...