19:41 27.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով:
Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 157 932 000 (հարյուր հիսունյոթ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է հատկացվել առավելագույնը 26 322 000 ՀՀ դրամ (քսանվեց միլիոն երեք հարյուր քսաներկու հազար): Նախատեսվող գումարները ներառում են բոլոր հարկերն ու տուրքերը։
Առաջարկվող երիտասարդական կենտրոնի տարածքը կարող է լինել ինչպես համայնքապատկան, այնպես էլ մասնավոր կամ սեփական տարածք:
Երիտասարդական կենտրոնում պետք է իրականացվի արհեստավարժ երիտասարդական աշխատանք՝ ուղղված 13-18 տարեկան պատանիների և 18-35 տարեկան երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում երիտասարդների մասնակցության ապահովմանը և որոշումների կայացման հարցում մասնակցության մակարդակի բարձրացմանը՝ ներառելով աշխատանքից և ֆորմալ կրթությունից դուրս մնացած երիտասարդներին:
Երիտասարդական կենտրոնը պետք է ապահովի համայնքում բնակվող բոլոր երիտասարդների` կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հասանելիությունը: Երիտասարդական կենտրոնի տարածքը պետք է հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող երիտասարդներին:
Երիտասարդական կենտրոնի առաջիկա 5 տարիների գործունեությունը պետք է ապահովվի սոցիալական ձեռնարկատիրությունից ստացված եկամուտի հիման վրա: Հաղթող ճանաչված մասնակցի/մասնակիցների դրամաշնորհային հայտով ներկայացված հաջորդող հինգ տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրում/ծրագրերում, յուրաքանչյուր տարվա կտրվածքով ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի յուրաքանչյուր ծրագրում առնվազն 200 երիտասարդ։
Հաղթող ճանաչված մասնակիցը/մասնակիցները դրամաշնորհային հայտով ներկայացված հաջորդող հինգ տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրի/ծրագրերի հաջորդող յուրաքանչյուր տարվա ավարտին պարտավորվում է/են իրականացնել ծրագրի ազդեցության վերլուծություն՝ նշելով ծրագրին մասնակից երիտասարդների թիվը, միջոցառմանն ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց թվաքանակը, միջոցառման իրականացման տարածքային ընդգրկվածությունը, միջոցառման արդյունքի հասանելիությունը տարբեր հարթակներում և այլն:
Հաշվի առնելով երիտասարդական ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված ՀՀ մարզերում տարբեր ենթակառուցվածքների առկայությունը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունը՝ մրցույթի շրջանակում չեն ընդգրկվում այն մարզային համայնքները, որտեղ առկա են պետական բյուջետային միջոցներով ստեղծված երիտասարդական ենթակառուցվածքներ:
Այլ մանրամասներ՝ այստեղ:
23:59 30.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, […] ...
23:55 30.07.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կկարողանան մշակել «շատ արդար» համաձայնագիր երկկողմ առևտրի ապագա պայմանների վերաբերյալ։ «Մենք առաջ ենք շարժվում Չինաստանի հետ։ Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Կարծում եմ՝ մենք շատ արդար գործարք կունենանք Չինաստանի հետ», – Սպիտակ տանը լրագրողների հետ […] ...
23:49 30.07.2025
Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառովՉիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: […] ...
23:45 30.07.2025
Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրաՀուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտա թիվ 8 հասցեի մոտ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...
23:39 30.07.2025
Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են տարածումըՀուլիսի 29-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները նախ […] ...
23:26 30.07.2025
Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Ստեփանավանի բժշկական կենտրոնն էր։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Չնախատեսված այցերը, թերևս, թույլ են տալիս ամենաօբյեկտիվ կերպով ծանոթանալ բժշկական կենտրոնի առօրյա աշխատանքին ու տիրող մթնոլորտին։ Նախարարը Ստեփանավանի բժշկական կենտրոնում եղել է բոլոր բաժանմունքներում, ծանոթացել տրամադրվող բուժծառայության ծավալին, հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել այստեղ բուժում […] ...