Մանկավարժական համալսարանում բացվել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+32.09 oC

Մանկավարժական համալսարանում բացվել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոն

18:16 04.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյաննը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մասնակցել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հետ ՀՊՄՀ համագործակցության շրջանակում:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն, Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատվիրակությունը՝ պրոռեկտոր Վինցե Քրիստիանի և հայագիտական ամբիոնի վարիչ Բալինթ Կովաչի գլխավորությամբ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

ՀՊՄՀ-ում բացված կենտրոնը ղեկավարելու է Պիտեր Պազմանի անվան համալսարանի ասպիրանտ, հայագետ Դանիել Գազդիկը, որի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանի արդեն շուրջ 10 ուսանողներ սկսել են հունգարերեն ուսումնասիրել:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կենտրոնի բացման առթիվ՝ ընդգծելով, որ այն ոչ թե նախորդում, այլ հաջորդում է բուն գործընթացին՝ հաշվի առնելով, որ արդեն առկա են կենտրոնի շահառու ուսանողներ:

«Արդեն ունենք սկսված բովանդակային գործընթաց, որը, վստահ եմ, նպաստելու է երկու բուհերի միջև համագործակցության ամրապնդմանը, որը նաև իր նպաստն է բերելու Հայաստան-Հունգարիա հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Բարձրագույն կրթության միջազգայնացման կարևորության համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ ՀՀ բուհերը խորացնում են համագործակցությունն արտերկրի գործընկերների հետ:

«Համատեղ հրապարակումներն ու հետազոտությունները ցույց են տալիս՝ համագործակցությունը ձեռք է բերում բովանդակային նոր շերտեր, և դրանով իսկ նաև գիտական ու հետազոտական արդյունք է գրանցվում։ Վստահ եմ՝ հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոնի բացումը միայն մեծացնելու է այն օրակարգը, որով միասին աշխատելու ենք: Անկասկած, մեր ուսանողները բազմաթիվ լավ գաղափարներ են ունենալու, որոնք, իհարկե, աջակցություն են գտնելու թե՛ բուհերի, թե՛ նաև երկու պետությունների կողմից: Մեզ համար կարևոր է խրախուսել և խթանել երիտասարդներին իրենց առջև դրված նպատակների հետևից գնալու ճանապարհին: Պիտեր Պալզմանի համալսարանում գործող հայագիտական կենտրոնի միջոցով արդեն երկու կենտրոնների միջև կիրականացվեն համատեղ հետազոտություններ, կոնֆերանսներ և միջոցառումներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի խոսքով՝ կենտրոնի բացումը շարունակությունն է Պիտեր Պազմանի անվան համալսարանի հետ դեռևս 2016 թ. մեկնարկած հաջող համագործակցության, որի շրջանակում Բուդապեշտի համալսարանում գործում է հայագիտական եզակի կենտրոն բակալավրիատի և մագիստրոսի կրթական ծրագրերով, որոնցում ներգրավված է շուրջ 40 ուսանող: Նա հույս է հայտնել՝ ՀՊՄՀ-ում հունգարական կենտրոնի բացումը կնպաստի ինչպես երկու երկրների միջև կրթական ու գիտական կապերի խորացմանը, այնպես էլ երկու ժողովուրդների միջև բարեկամությանը:

ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն, կարևորելով Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ կատարվող երկկողմ աշխատանքը, շեշտել է մասնավորապես կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող համատեղ աշխատանքը:

Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ևս ողջունել է ներկաներին և նշել՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո թեև քիչ ժամանակ է անցել, բայց իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք սնուցում են Հայաստան-Հունգարիա հարաբերությունները:

Միջոցառման շրջանակում նաև ներկայացվել է Պիտեր Պազմանի անվան համալսարանի հայագիտական ամբիոնի հունգար ասպիրանտների խմբագրմամբ հրատարկված հոդվածների ժողովածուն: Հոդվածները տպագրվել են հունգարերենով և ներկայացնում են հունգար և հայ պատմաբանների հոդվածները Հայաստանի պատմության և հայ ժողովրդի անցած ուղու տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ: Խմբագրական աշխատանքը կատարած ասպիրանտները փոխանակման ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել են ՀՊՄՀ-ում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը

23:59 30.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, […] ...

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքել

23:55 30.07.2025

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կկարողանան մշակել «շատ արդար» համաձայնագիր երկկողմ առևտրի ապագա պայմանների վերաբերյալ։ «Մենք առաջ ենք շարժվում Չինաստանի հետ։ Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Կարծում եմ՝ մենք շատ արդար գործարք կունենանք Չինաստանի հետ», – Սպիտակ տանը լրագրողների հետ […] ...

Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառով

23:49 30.07.2025

Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառով

Չիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: […] ...

Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրա

23:45 30.07.2025

Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրա

Հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտա թիվ 8 հասցեի մոտ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...

Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են տարածումը

23:39 30.07.2025

Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են տարածումը

Հուլիսի 29-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները նախ […] ...

Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններին

23:26 30.07.2025

Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Ստեփանավանի բժշկական կենտրոնն էր։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Չնախատեսված այցերը, թերևս, թույլ են տալիս ամենաօբյեկտիվ կերպով ծանոթանալ բժշկական կենտրոնի առօրյա աշխատանքին ու տիրող մթնոլորտին։ Նախարարը Ստեփանավանի բժշկական կենտրոնում եղել է բոլոր բաժանմունքներում, ծանոթացել տրամադրվող բուժծառայության ծավալին, հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել այստեղ բուժում […] ...

BACK_TO_TOP