18:55 09.12.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Սիդարթա Դատտան «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել են ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ:
«Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնելում է հենց երեխաների և դեռահասների առողջության պահպանման, վերականգնման և բարելավման ծրագրերը, և այս քաղաքականությունը շարունակական է», -նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նշել է, որ վերջին տարիներին երեխաների առողջության, հիվանդությունների կանխարգելման, սքրինինգային ծրագրերի, բուժական հատվածի և վերականգնողական օգնության ուղղությամբ բավականին մեծ առաջընթաց է գրանցվել, որն արտահայտվում է ոչ միայն ծրագրերի ընդլայնմամբ, դրանց որակի բարելավմամբ, այլև ականատես ենք գիտական մեծ աշխատանքի:
«Չենք կարող խոսել առաջընթացի մասին, եթե մեր բժշկական կնետրոնները մասնակից չեն նաև հետազոտական, գիտական աշխատանքներին»,-նշել է նախարարը:
«Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը նշել է, որ ինստիտուտը երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրման, դեռահասների և դպրոցահասակների առողջությանը, մանկաբուժական օգնության որակի բարելավմանն ուղղված ծրագրերն ամբողջապես իրականացնում է Առողջապահության նախարարության ռազմավարության շրջանակներում:
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան իր խոսքում կարևորել է երեխաների և դեռահասների առողջության, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մեծ փորձառությունը, տվյալահեն, գիտահետազոտական մոտեցումները` ավելացնելով, որ առողջապահության ոլորտներում բավական հաջողություններ, կուտակած փորձ ունեցող գերազանցության կենտրոններ կան, որոնք նույնպես ունեն հնարավորություն ունենալու ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ:
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...
10:08 18.06.2025
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...
10:00 18.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...