Սրբուհի Գալյանն Anticorruption Champions Awards-ի առաջին մրցանակակիրն է Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+25.09 oC

Սրբուհի Գալյանն Anticorruption Champions Awards-ի առաջին մրցանակակիրն է Հայաստանում

10:14 10.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին: Մրցանակը նրան հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Միջազգային ճանաչում և վարկանիշ ունեցող այս մրցանակը փաստում է երկրի ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությունը, այն նպատակ ունի ճանաչել և աջակցել կոռուպցիայի դեմ պայքարող անձանց ու կազմակերպություններին: Այս մրցանակը տրվում է աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող անձանց, ովքեր նշանակալի ավանդ ունեն հակակոռուպցիոն գործունեության մեջ: Հիմնական առանձնահատկություններն են՝ խրախուսել և աջակցել աշխարհի տարբեր երկրների հակակոռուպցիոն գործիչներին և աջակցել թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը

Հայաստանում Գալյանն առաջին Anticorruption Champions Awards-ի մրցանակակիրն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

16:30 03.05.2025

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել

16:25 03.05.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես […] ...

Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետ

16:17 03.05.2025

Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոցում: «Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

Զինվորականները «Եռաբլուր»-ում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ

16:11 03.05.2025

Զինվորականները «Եռաբլուր»-ում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ

Մայիսի 3-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Զինվորականները «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ: ...

Ի՞նչ երգեր են լսում մարդիկ. Հեռանկար բանավեճ

16:00 03.05.2025

Ի՞նչ երգեր են լսում մարդիկ. Հեռանկար բանավեճ

Օրեր առաջ Երևանում տեղի ունեցած բազմամարդ համերգից հետո հրապարակված կադրերը բուռն քննարկումների առիթ դարձան: Երաժշտության ու ճաշակի, ինքնության ու ազգային մտածողության մասին տրամագծորեն հակառակ, հաճախ վիրավորանքի հասնող մեկնաբանությունները սոցցանցերի առաջին էջերում էին: Հակառակ ճամբարներում հայտնվեցին ամենատարբեր զբաղմունքի ու մասնագիտության մարդիկ: Բայց ի՞նչն է ձևավորում մարդու երաժշտական ճաշակը, ի՞նչն է վտանգավորը, ի՞նչն՝ օգտակարը: Այս ու այլ […] ...

BACK_TO_TOP