AFP. Մակրոնը կուսակցությունների հետ բանակցությունների ժամանակ բարձրացրել է խորհրդարանը ցրելու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

AFP. Մակրոնը կուսակցությունների հետ բանակցությունների ժամանակ բարձրացրել է խորհրդարանը ցրելու հարցը

23:08 10.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ նոր կառավարության ձևավորման շուրջ զրույցի ժամանակ բարձրացրել է խորհրդարանի հնարավոր ցրման թեման մինչև իր մանդատի ավարտը՝ 2027 թվականը։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Մակրոնի շրջապատին։

Մասնավորապես, նա հայտարարել է «Ազգային ժողովը չցրելու ցանկության» մասին (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը)։ Այնուամենայնիվ, պատգամավորները պնդել են, որ ապագա վարչապետը, ում Մակրոնը նախատեսում է առաջիկա 48 ժամվա ընթացքում նշանակել, պետք է պարտավորվի չընդունել խորհրդարանը շրջանցող օրենքներ, ինչի պատճառով Բարնիեի կաբինետին անվստահություն հայտնեցին։ Մակրոնն իր հերթին ասել է, որ նման փոխզիջումը կլինի «ճիշտ ուղղությամբ քայլ», սակայն հիշեցրել է, որ ինքը չէ, որ որոշում է՝ կարելի է արդյոք օգտագործել Ֆրանսիայի սահմանադրության 49.3-րդ հոդվածը, որը թույլ է տալիս կառավարության ղեկավարին իր պատասխանատվությամբ օրենքներ ընդունել։

Մակրոնի խորհրդականի խոսքով, հանդիպման ընթացքում խիստ պայմաններ չեն դրվել ապագա կառավարությանն անվստահություն հայտնելու մերժման հետ կապված։ Նա նշել է, որ դա «նոր հնարավորություններ է բացում» ապագա կառավարության շուրջ երկխոսության համար։
Նկատվել է նաև «քաղաքական ուժերի միակարծությունը՝ այլևս կախված չլինել «Ազգային միավորումի» կամքից՝ Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելլայի աջակողմյան կուսակցությունից, որն իր դաշնակիցների հետ վերջին ընտրություններից հետո ստացել էխորհրդարանի 577 մանդատներից 143-ը։

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովն անվստահություն էր հայտնել Բարնիեի կաբինետին՝ խորհրդարանը շրջանցելով 2025 թվականի պետբյուջեի սոցիալական բաժինները անցկացնելու փորձից հետո։ Կառավարությունը արձակելու օգտին քվեարկել է 331 պատգամավոր։ Մակրոնն ընդունել է  նախարարների կաբինետի հրաժարականի վերաբերյալ Բարնիեի դիմումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

11:59 25.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:   ...

Վթարային ջրանջատում` Արարատի մարզում

11:32 25.05.2025

Վթարային ջրանջատում` Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

11:10 25.05.2025

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

10:46 25.05.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

10:30 25.05.2025

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

Հանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

10:14 25.05.2025

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

Մայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...

BACK_TO_TOP