Ուկրաինայի հարցով բանակցությունները կարող են սկսվել այս ձմռանը․ Տուսկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

Ուկրաինայի հարցով բանակցությունները կարող են սկսվել այս ձմռանը․ Տուսկ

23:24 10.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, որը Եվրամիության նախագահությունը կստանձնի 2025 թվականի հունվարի 1-ից, հայտարարել է, որ հնարավոր է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսվեն այս ձմռանը։

«Մենք պատասխանատվություն ենք կրելու նաև այն բանի համար, թե ինչպիսին կլինի քաղաքական իրադարձությունների օրացույցը, բանակցությունների ընթացքում տիրող իրավիճակի համար, որոնք, թեև դեռ անորոշ, կարող են սկսվել այս տարվա ձմռանը», – ասել է նա։

Տուսկը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 12-ին կժամանի Վարշավա և կտեղեկացնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր բանակցությունների մասին։ Տուսկի խոսքով՝ ինքը մշտապես կապի մեջ է մերձբալթյան և սկանդինավյան երկրների գործընկերների հետ։

Փարիզում Մակրոնի և Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտությունը լուծելու համար շտապելու անհրաժեշտության մասին։

«Եկել է գործելու ժամանակը։ Զելենսկին և Ուկրաինան կցանկանային գործարք կնքել»,-գրել է նա Truth Social-ում:

Կրեմլը հայտնել է, որ կարդացել է ուկրաինական կարգավորման վերաբերյալ Թրամփի հայտարարությունը՝ Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ հանդիպումից հետո և նշել, որ անհապաղ զինադադարի պայմանները նախանշվել են նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հունիսին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

11:59 25.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:   ...

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

11:10 25.05.2025

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

10:46 25.05.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

10:30 25.05.2025

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

Հանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

10:14 25.05.2025

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

Մայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

10:00 25.05.2025

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Մայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...

BACK_TO_TOP