17:20 11.12.2024
Մամուլի ասուլիսով այսօր Հայաստանի պատմության թանգարանում ազդարարվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրության բացումը:
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի /Սեն Ժերմեն ան Լեյի ամրոց/ համագործակցությամբ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների աջակցության ու հովանու ներքո:
Ցուցահանդեսը կգործի 2024 թ. դեկտեմբերի 12-ից 2025 թ․ մարտի 11-ը։
ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Հայաստանի պատմության թանգարանում նման հեռանկարային և միջազգային համագործակցությանն ուղղված կարևոր նախաձեռնության իրականացման համար: Նրա նշմամբ՝ 2024 թվականը թանգարանային ոլորտի համար ինստիտուցիոնալ բարեփոխումների և համակարգային ձեռքբերումների տարի էր.
«Տարեսկզբին ընդունվել է «Թանգարանների մասին» օրենքը, թանգարաններում ներդրվել է էլեկտրոնային տոմսային համակարգը: Տարին կարևորվում է նաև միջազգային հարուստ համագործակցության ձեռքբերումներով: Այս տարի սա մեր 2-րդ նմանատիպ խոշոր նախաձեռնությունն ու միջազգային համագործակցության կայացումն է՝ այս անգամ արդեն ֆրանսիացի մեր գործընկերների հետ: Այս ցուցադրության կարևորությունը շեշտադրում է պետական մշակութային քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդլայնել միջազգային համագործակցությունը թանգարանների ոլորտում և թանգարանների գիտակրթական դերը, որը, ըստ իս, շեշտադրված է հենց այս ցուցադրության շրջանակում: Ուրախ եմ, որ այսօր տարին ամփոփում ենք նման կարևոր նախաձեռնությամբ: Այս ցուցադրությունն իրականություն է դարձել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության անմիջական նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ: Հայ-ֆրանսիական փոխառնչությունները դարերի պատմություն ունեն, և նմանօրինակ համագործակցությունն ամրապնդում, զարգացման նոր հեռանկարներ է ստեղծում նաև փոխճանաչողության և մշակութային երկխոսության տեսանկյունից»:
Աստղիկ Մարաբյանն անդրադառնալով հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը՝ մատնանշել է արդեն չորրորդ տարին Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից Հայաստանում անցկացվող թանգարանային մասնագետների և վերականգնողների վերապատրաստման ծրագրին, որի շրջանակում վերապատրաստվել են ժառանգության ոլորտի հարյուրավոր մասնագետներ.
«Այս ցուցադրության կայացումը, նախապատմությունը և սկզբնավորումը կարծես տանում են հենց այդ համագործակցության շրջանակ: Ցուցադրության շրջանակում անդրադարձ է կատարվում 19-րդ դարի վերջին Հայաստանում գործունեության ծավալած Ժակ դը Մորգանին՝ յուրովի բացահայտելով մեր մշակութային ժառանգության շատ կարևոր դրվագներ»:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի տեղեկացմամբ՝ ցուցահանդեսի կազմակերպման ընթացքում եղել է համագործակցություն տասնյակ այլ մշակութային ու գիտական կազմակերպությունների հետ ևս։
«Առաջին անգամ ցուցահանդեսի շրջանակում հնարավորություն ունենք տեսնելու դեռևս 19-րդ դարի 80-ականներին հայտնի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Ախթալայում, պեղված հնագիտական ժառանգությունից հինգ ուշագրավ նմուշներ։ Այս բացառիկ նմուշներն այսօր այստեղ են և համադրված են դեռևս 90-ականներին Ժակ դը Մորգանի հետքերով հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի գործունեության ընթացքում հայտնաբերված ավելի քան վեց տասնյակ ուշագրավ նմուշների հետ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում»,- նշել է թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին այս կարևոր ցուցահանդեսը հնարավոր դարձնելու համար:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն ևս ողջունել են ներկաներին, կարևորել ցուցադրության բացումը և շնորհակալություն հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:
Ցուցադրության շրջանակում առաջին անգամ Հայաստան են տեղափոխվել և Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն ֆրանսիացի անվանի հնագետ Ժակ դը Մորգանի (1857-1924 թթ․) կողմից Ախթալայում 19-րդ դ․ 80-ական թթ․ պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան 5 ցուցանմուշներ, որոնք պահվում են Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանում։ Երեք ամսով փոխառված նմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում ու ՀՀ այլ թանգարաններում պահվող և հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբերի կողմից տարբեր հնավայրերում հայտնաբերված ավելի քան վեց տասնյակ ուշագրավ հնագիտական արտեֆակտերի հետ, որոնց մի մասն առաջին անգամ են ընդհանրապես ցուցադրվում։
Համաշխարհային ճանաչում ստացած հնագետ Ժակ դը Մորգանը կանգնած է տարածաշրջանի հնագիտական հետազոտությունների ակունքներում, աշխատել է որպես Ալավերդու պղնձահանքի լեռնային ինժեներ։ 1880-ական թթ․ Ժակ դը Մորգանը հնագիտական հետազոտություններ է իրականացրել Ախթալայում, Դեբեդ գետի ավազանի մի շարք դամբարանադաշտերում, Ալավերդիում և Լալվարի ստորոտներին տեղորոշվող հուշարձաններում։
Ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում Ժակ դը Մորգանը պեղել է ավելի քան 1000 դամբարան, որոնք ժամանակագրորեն ընդգրկում են Ք․ա․ 15-րդ դարից մինչև Ք․ա․ 2-1-ին դարերը։ 1990-ական թթ․ սկսած՝ հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի իրականացրած պեղումների, հայ-ֆրանսիական մասնագիտական համագործակցության արդյունքում ցուցահանդեսում հնարավոր կլինի տեսնել հնագիտական ցուցանմուշների մի ուշագրավ ընտրանի, որը յուրատեսակ տուրք է Ժակ դը Մորգանի հնագիտական և հայագիտական գործունեությանը և դրա շարունակման նոր շրջափուլ։
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...
19:27 30.04.2025
«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկումԽնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարի վերաբերյալ համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարակից կլոր սեղան քննարկում՝ «Care for children» կազմակերպության և ՀՀ-ում գործունեություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման շրջանակում դեսպաններին ներկայացվել է պետության խնամքին ապրող երեխաների համար որպես խնամքի այլընտրանքային ինստիտուտի՝ խնամատարության վերաբերյալ ՀՀ-ում այս պահին առկա պատկերը, ոլորտային […] ...