Մենք պետք է բացառենք ատելության խոսքն ու ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը՝ երևանյան ֆորումի մասնակիցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+19.09 oC

Մենք պետք է բացառենք ատելության խոսքն ու ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը՝ երևանյան ֆորումի մասնակիցներին

11:48 12.12.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ուղերձում Գուտերեշն ընդգծել է, որ հարկավոր է ուժեղացնել կանխարգելման գործիքները՝ ներառյալ կրթությունը, ինչպես նաև հակազդել ապատեղեկատվությանը, որը կարող է խթանել ատելության խոսքն ու ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները:

«Այսօր լրանում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 76-րդ տարեդարձը։ Կոնվենցիան, որն ընդունվել է Հոլոքոստի աներևակայելի սարսափների հետևանքով, գրավական է ցեղասպանությունից տուժածներին և վերապրածներին՝ ապահովելու, որ այս վայրագությունները երբեք չկրկնվեն։ Ցավոք սրտի, պառակտումներով, անվստահությամբ և բռնությամբ պատված աշխարհում ցեղասպանության մութ ուրվականը դեռ մեզ հետ է»,- նշել է Գուտերեշը:  Հանուն ցեղասպանության զոհերի և վերապրածների՝ բոլոր կառավարությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պնդմամբ, պետք է վավերացնեն և ամբողջությամբ կատարեն Կոնվենցիան՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին։

«Մենք պետք է ուժեղացնենք կանխարգելման գործիքները, ներառյալ կրթությունը և հակազդենք  ապատեղեկատվությանը, որը կարող է խթանել ատելության խոսքն ու ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները: Մենք պետք է հարգենք և իրականացնենք Արդարադատության միջազգային դատարանի որոշումները Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք վաղ նախազգուշացնող նշանները բացահայտելու և ահազանգելու համար։ Ցեղասպանության զոհերին և վերապրածներին հարգելու լավագույն միջոցն այս դաժան հանցագործությունը կանխելուն ուղղված գործողությունների ակտիվացումն է»,- իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP