The Wall Street Journal․ Թրամփը ուսումնասիրում է Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

The Wall Street Journal․ Թրամփը ուսումնասիրում է Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը

14:21 13.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանին հարվածելու տարբերակը, որպեսզի թույլ չտա միջուկային զենք ստանալ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Թրամփի թիմի աղբյուրներին։

Թրամփի անցումային թիմի որոշ անդամներ այժմ ավելի լրջորեն ուսումնասիրում են Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական հարվածների հնարավորությունը: Թիմի ներկայացուցիչներն ասել են, որ Իրանի թուլացող դիրքերը տարածաշրջանում և նրա ընդլայնվող միջուկային զարգացման մասին վերջին տվյալները ակտիվացրել են ներքին գաղտնի քննարկումները, հաղորդում է հրապարակումը։

«Սակայն այս հարցի շուրջ բոլոր քննարկումները շատ նախնական են», – պարզաբանում է WSJ-ը:

Թրամփի խորհրդականներից և համախոհներից շատերը նշել են, որ խոսակցությունները հիմնականում վերաբերում էին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող միջուկային օբյեկտներին իսրայելական հարվածներին աջակցելու կամ նույնիսկ գործողությանը ԱՄՆ հնարավոր մասնակցության մասին: Ներկայիս և նախկին իսրայելցի պաշտոնյաները բացատրել են, որ հայտնի չէ, թե որքանով կհաջողվի Իսրայելի անկախ ջանքերը, քանի որ իրանական շատ ձեռնարկություններ գտնվում են խորը գետնի տակ:

Միաժամանակ զրուցակիցները նշում են, որ ապագա վարչակազմը Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու նոր ռազմավարություն է մշակում։

Պարբերականը հայտնում է նաև, որ իր առաջին նախագահական ժամկետի ավարտին քաղաքական գործիչն արդեն մտածում էր Իրանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին այն բանից հետո, երբ միջազգային տեսուչները հաղորդել էին Թեհրանում տրոհվող նյութերի ծավալների ավելացման մասին։ Այնուհետև Թրամփը հերքեց, որ լրջորեն դիտարկում է հարվածի տարբերակը:

Անցյալ շաբաթ, նշում է թերթը, ամերիկյան հետախուզությունը հայտնել էր, որ Իրանը նյութեր ունի ավելի քան 12 միջուկային ռումբ հավաքելու համար։ Թեև, ըստ հետախուզության տվյալների, նա դեռ չի անում դա, այնուամենայնիվ, այժմ ավելի լավ է պատրաստ դրանք արտադրելու: Նախկինում ԱՄՆ պաշտոնյաները ենթադրում էին, որ Իրանին մի քանի ամիս կպահանջվի միջուկային զենքի տեղակայման համար:

Հինգշաբթի օրը The Times of Israel-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը պատրաստվում են այն դեպքում, եթե իրենց հրահանգեն հարվածել իրանական միջուկային օբյեկտներին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

23:29 24.05.2025

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

23:17 24.05.2025

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

23:02 24.05.2025

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...

BACK_TO_TOP