ՆԳ նախարարությունը Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+23.09 oC

ՆԳ նախարարությունը Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն

13:36 14.12.2024

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն։

Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:

Կարևորելով ՆԳՆ ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը և աշխատանքի արդյունավետությունը, միաժամանակ, հաշվի առնելով քաղաքացիների հետ շփումներում կին ծառայողների մոտեցումը և հասարակության դրական արձագանքը՝ Պարեկային ծառայություն թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ հատկացվել է իգական սեռի դիմորդներին։

• Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Երևան քաղաքը և ՀՀ մարզերը:

• Ոստիկանության ծառայողների մրցույթն իրականացվում է «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար:

Վերապատրաստման դասընթացներն ավարտած ոստիկանության ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում։

Ուսման տևողությունը 6 ամիս է։

• Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2024 թվականի դեկտեմբերի 16-ից հունվարի 17-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:

• Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն 2024 թվականի դեկտեմբերի 16-ից հունվարի 17-ը ներառյալ:

Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2025 թվականի մարտի 3-ից ապրիլի 18-ը ներառյալ:

Մանրամասները՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գեղարքունիքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ

13:46 17.06.2025

Գեղարքունիքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Mitsubishi»-ն՝ ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի […] ...

Թրամփը հայտարարել է, որ տրամադրված չէ Իրանի հետ բանակցելու. Reuters

13:35 17.06.2025

Թրամփը հայտարարել է, որ տրամադրված չէ Իրանի հետ բանակցելու. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանձնապես չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ և կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփը հայտարարել է, որ այդքան էլ չի ցանկանում բանակցել Իրանի հետ… Նա ասել է, […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողի

13:24 17.06.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողի

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 13-ին՝ ժամը 9:30-ին, մայրաքաղաքի Փիրումյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են բերել Բանավան թաղամասի բնակիչ 48-ամյա տղամարդու: Հունիսի 6-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքով, խափանման միջոցը կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Հայաստանն աջակցել է Հնդկաստանին իր տարածքով Իրանից հնդիկ ուսանողների տարհանման հարցում

13:16 17.06.2025

Հայաստանն աջակցել է Հնդկաստանին իր տարածքով Իրանից հնդիկ ուսանողների տարհանման հարցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: ՀՀ կողմից ցուցաբերվել է համապատասխան […] ...

Խորհրդարանը քննարկում է 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

13:06 17.06.2025

Խորհրդարանը քննարկում է 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ազգային ժողովը հունիսի 17-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստերի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նա արձանագրել է, որ բյուջեի նկատմամբ հետաքրքրվածությունը տարեցտարի աճում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ֆինանսների նախարարությունը շարունակաբար փորձում է վերջինիս բովանդակությունն ավելի մատչելի […] ...

Աշտարակի համայնքային ոստիկանները Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներ

12:55 17.06.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Օհանավան գյուղի մի բնակիչ ու նրա որդին տանն ապօրինի պահում են ինքնաձիգ: Հունիսի 12-ի առավոտյան 48-ամյա հայրն ու 23-ամյա որդին ձերբակալվեցին և տեղափոխվեցին բաժին: Հայրը խոստովանեց, որ հացատանն ունի մասնատած ինքնաձիգ ու փամփուշտներ, իսկ որդին հայտնեց, որ ամիսներ առաջ տեսել է հրազենը, և հայրն ասել է, […] ...

BACK_TO_TOP