19:24 07.04.2018
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է ֆուտբոլայի գործակալ Մինո Ռայոլայի վիրավորանքներին: Վերջերս Ռայոլան անհարգալից արտահայտություններ էր արել Գվարդիոլային հասցեին և նրան «վախկոտ» և «շուն» էր անվանել:
Արձագանքելով ֆուտբոլային գործակալի այդ հայտարարություններին՝ Գվարդիոլան նշել է, որ հենց Ռայոլան, որը Մխիթարյանի և Պոգբայի ֆուտբոլային գործակալն է, ձմռանը իրեն առաջարկել էր այս ֆուտբոլիստներին գնել «Մանչեսթեր Յունայթեդից», բայց ինքը հրաժարվել է:
«Վերջապես մարդիկ իմացան իմ գաղտնիքները, իմացան, որ ես վատ մարդ եմ, վախկոտ եմ, բայց ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եմ այդպիսին: Ես երբեք չեմ շփվել Ռայոլայի հետ, հնարավոր է՝ Իբրահիմովիչն է իմ մասին պատմել նրան: Չնայած այս ամենին՝ 2 ամիս առաջ նա ինձ առաջարկում էր ձեռք բերել Մխիթարյանին և Պոգբային: Ինչո՞ւ, նա ցանկանում էր, որ Մխիթարյանն ու Պոգբան խաղան իմ թիմում: Ռայոլան պետք է պաշտպանի իր տղաներին և հասկանա, որ պետք չէ տանել նրանց իմ նման շների մոտ: Մարդկանց շան հետ համեմատելը սխալ է, նա պետք է հարգի շներին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Իսկ Ռայոլան, պատասխանելով «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի հայտարարությանը, նշել է.
«Գվարդիոլայի հետ ես երբեք չեմ զրուցել ֆուտբոլիստների մասին: Ես կապ եմ հաստատել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Նրանք լավ թիմ ունեն և հիանալի մենեջեր»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
19:00 06.08.2025
Չերչեսովը վերադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա19:00 06.08.2025
Չերչեսովը վերադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա«Ախմատը» հայտարարել է Ստանսիլավ Չերչեսովին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 61-ամյա մասնագետի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր։ Մարզչի տարեկան աշխատավարձը կկազմի 1,3 միլիոն եվրո։ Ավելի վաղ «Ախմատը» հեռացրել էր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստորոժուկին: Նրա թիմը մրցաշրջանի մեկնարկում կրել էր 4 անընդմեջ պարտություն։ Չերչեսովը 2025 թվականի հունվարին հեռացել էր Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նախկինում նա […] ...
18:55 06.08.2025
«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել են բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ հիմնարկ արդեն իսկ բերված սննդի մեջ ազատազրկված անձինք թաքցրել են արգելված իրեր, օգոստոսի 6-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից: «Միջոցառումների շրջանակներում […] ...
18:48 06.08.2025
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: Մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝ արվեստագետի կայուն գործունեությունն ու նվաճումները, արվեստագետի ներդրումը ազգային և միջազգային արվեստի կամ մշակույթի ոլորտի զարգացման, տարածման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում մշակույթի հանրահռչակման գործում, արվեստագետի ներդրումը […] ...
18:42 06.08.2025
Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններՊրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է: «Արարատ» – «Վան» հանդիպումը, որը նշանակված էր 09.08.2025թ.՝ ժամը 20:00-ին «Հանրապետական» ստադիոնում, կկայանա Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, մեկնարկը՝ ժամը 17:00-ին: «Ուրարտու» – «Գանձասար» հանդիպումը ժամը 18:00-ի փոխարեն կմեկնարկի ժամը 19:30-ին: Ավելի վաղ հետաձգվել էր նույն տուրի «Նոա» – ԲԿՄԱ […] ...
18:38 06.08.2025
Երևանում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր: 1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է: ...
18:35 06.08.2025
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի ՎաշինգտոնումԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և […] ...