Թուրքիայում հերքել են Սիրիայում քրդական աշխարհազորայինների հետ զինադադարի համաձայնագրի առկայությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

Թուրքիայում հերքել են Սիրիայում քրդական աշխարհազորայինների հետ զինադադարի համաձայնագրի առկայությունը

23:35 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակ Զեքի Աքթուրքը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կամ Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատների (YPG) հետ զինադադարի պայմանագիր չկա։

«Մենք չենք բանակցում ահաբեկչական կազմակերպությունների հետ, կարծում ենք, որ ինչ-որ մեկը սխալ է խոսել»,-մեջբերում է նրա խոսքերը Hürriyet-ը։

Նա խոստացել է, որ Անկարան կշարունակի պայքարել ահաբեկիչների դեմ և կհամագործակցի սիրիական նոր իշխանությունների հետ՝ նրանց տապալելու համար։

«Մեր հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկչական PKK-ն և YPG-ն չեն վայր դնել զենքերը, իսկ օտարերկրյա զինյալները չեն լքել Սիրիան»,- ասել է Աքթուրքը։

Բացի այդ, նա դատապարտել է Գոլանի բարձունքներում բնակավայրերի ակտիվությունը մեծացնելու Իսրայելի մտադրությունը և իսրայելական զինվորականների գործողությունները սիրիական տարածքում։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները երկարաձգել է հրադադարը թուրքամետ ուժերի և քուրդ զինյալների միջև Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում մինչև շաբաթվա վերջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

11:59 25.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:   ...

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

11:10 25.05.2025

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

10:46 25.05.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

10:30 25.05.2025

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

Հանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

10:14 25.05.2025

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

Մայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

10:00 25.05.2025

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Մայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...

BACK_TO_TOP