Պահպանական պարտավորագրի կնքումը նպատակ ունի սեփականատերերին ծանոթացնել իրենց պարտականություններին․ ԿԳՄՍՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Պահպանական պարտավորագրի կնքումը նպատակ ունի սեփականատերերին ծանոթացնել իրենց պարտականություններին․ ԿԳՄՍՆ

19:14 21.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել պահպանական պարտավորագրի կնքման վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է․

«Հաշվի առնելով որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող ոչ ստուգ տեղեկությունները` հայտնում ենք.

Պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորվում է մի շարք իրավական ակտերով, այդ թվում՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով:

Այդ օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է հուշարձանի սեփականատիրոջ պարտականությունները, որոնցից մեկն է՝ սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում կամ պետական կառավարման տարածքային մարմնին (Երևան քաղաքում՝ ՀՀ տարածքային կառավարման ոլորտի նախարարությանը)` տեղական նշանակության հուշարձանի դեպքում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. դեկտեմբերի 7-ի N 145-Ն հրամանով հաստատվել է պահպանական պարտավորագրի օրինակելի ձևը, որից հետո նախարարությունը, համագործակցելով մարզպետարանների և համայնքապետարանների հետ, սկսել է հուշարձանների սեփականատերերի հետ պահպանական պարտավորագրերի ստորագրման գործընթացը: 2024 թ. ընթացքում հուշարձանների սեփականատերերի հետ արդեն կնքվել են 200-ից ավելի պահպանական պարտավորագրեր:

Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ պահպանական պարտավորագրի կնքումը նպատակ ունի հենց սեփականատերերին ծանոթացնել իրենց պարտականություններին, որպեսզի բացառվեն հուշարձանների քանդման, օրենքի խախտմամբ ձևափոխման և այլ ապօրինի դեպքերը: Պահպանական պարտավորագրերի կնքումը որևէ կերպ չի ազդում սեփականատերերի սեփականության իրավունքի վրա և չի առաջացնում որևէ նոր պարտավորություն, որն արդեն սահմանված չէ օրենքով և իրավական այլ ակտերով:

Տեղեկացնում ենք, որ օրենքով սահմանված պարտականությունից հրաժարվելը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ դեկտեմբերի 7-ի N 145-Ն հրամանով հաստատված պահպանական պարտավորագիրը չստորագրելը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնների խախտում է: Վերջինս առաջացնում է տուգանք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 95-րդ հոդվածով: Այն սեփականատերերը, որոնք սահմանված կարգով տալիս են պահպանական պարտավորագիր, ենթակա չեն տուգանքի»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

23:29 24.05.2025

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

23:17 24.05.2025

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

23:02 24.05.2025

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...

BACK_TO_TOP