11:29 24.12.2024
Հայ դասական և ժամանակակից գրականությունը թարգմանաբար հանրայնացնելու քաղաքականությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է:
2024 թվականին «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով արտերկրում լույս են տեսել հետևյալ գրքերը.
Գրիգ, «Հիսուսի կատուն» (պատմվածքների ժողովածու, ալբաներեն, լատվիերեն և թամիլերեն),
Արամ Պաչյան, «P/F» (վեպ, հունարեն),
Զապել Եսայան, «Սիլիհտարի պարտեզները» (վեպ, ալբաներեն),
Գուրգեն Խանջյան, «Ենոքի աչքը» (վեպ, արաբերեն),
Անուշ Սարգսյան, «Անոն» (վեպ, ռումիներեն և արաբերեն),
Հովիկ Աֆյան, «Կարմիր» (վեպ, ֆրանսերեն և արաբերեն),
Ալեքսանդր Թոփչյան, «Բանկ Օտոման» (վեպ, չեխերեն),
Լևոն Նես (Լևոն Հովհաննիսյան), «Ստախոսը», «Բալզակ. մի շան պատմություն» (վեպ և վիպակ, պարսկերեն),
Գրիշ Սարդարյան, «Եսավ» (վեպ, ռումիներեն),
Ջեսահ (Գևորգ Սահակյան) «Անանկենդան» (վեպ, ռումիներեն),
Առաքել Սեմիջյան, «Կապտահեր Կյորես. Ո՞ւր» (վիպակ, ռումիներեն),
Արմեն Հայաստանցի (Օհանյան), «Անտիմիմինո և Կիկոսի վերադարձը» (պատմվածքների ժողովածու, վրացերեն),
Հովհաննես Թումանյան, «Լոռեցի Սաքոն» (պոեմ և բանաստեղծություններ, իտալերեն),
Մհեր Իսրայելյան, «Մեն ու միակ մոլորակ» (պատմվածքների ժողովածու, արաբերեն), Ակսել Բակունց, «Պատմվածքներ» (մակեդոներեն),
Սերգեյ Փարաջանով, «Ազատություն» (սցենարներ և նամակներ, լատվիերեն), Հովհաննես Թեքգյոզյան, «Երրորդ սեռ» (վեպ, ալբաներեն),
Սուսաննա Հարությունյան, «Ագռավները Նոյից առաջ» (վեպ, ֆրանսերեն),
Մհեր Իսրայելյանի «Մեն ու միակ մոլորակ» (վեպ, ռումիներեն) գրքերը:
2024 թվականին թարգմանվել են և մինչև 2025 թվականի ավարտn արտերկրում լույս կտեսնեն Անուշ Սարգսյանի «Անոն» (վեպ, գերմաներեն), Հրանտ Մաթոսյանի «Աշնան արև. Սկիզբը» (վիպակներ, իսպաներեն), Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» (վեպ, իսպաներեն), Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիա» (վեպ, արաբերեն), Հովհաննես Երանյանի «Մահացու հյուրախաղ» (վեպ, արաբերեն), Դավիթ Սամվելյանի «Զգուշացե՛ք, դռները չեն փակվում» (վեպ, արաբերեն), Գրիշ Սարդարյանի «Եսավ» (վեպ, ալբաներեն), Ջեսահի «Անանկենդան» (վեպ, ալբաներեն) գրքերը:
Ծրագրին դիմելու մանրամասներին և նախորդ տարիների հրատարակություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://nla.am/armlitintranslations:
Նշենք, որ վերջին վեց տարիներին այս ծրագրով լույս են տեսել 100-ից ավելի գրքեր 30-ից ավելի լեզուներով:
21:17 24.05.2025
Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ի շարժիչի հատվածում21:00 24.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մատենադարանի հիմնական մասնաշենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ […] ...
20:50 24.05.2025
Bloomberg. Եվրոպան ցանկանում է ամերիկյան զենք գնել՝ Ուկրաինա ուղարկելու համարԵվրոպական երկրները հետաքրքրված են մեծ քանակությամբ ամերիկյան զենք գնելով՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի դա ուղղակիորեն անել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Եվրոպան չունի անհրաժեշտ զինանոցներ կամ բավարար զենք արտադրելու կարողություն՝ Կիևին ինքնուրույն մատակարարումները շարունակելու համար՝ առանց ԱՄՆ մասնակցության։ Եվրոպական երկրները հնարավոր լուծում են […] ...
20:42 24.05.2025
Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզումՈւկրաինական գերությունից ազատված 307 ռուս զինծառայողների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։ Մինչ այդ զինծառայողները գտնվում էին Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում էր անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Այսօր ևս 307 ռուս զինվորներ վերադարձվեցին։ Փոխարենը, ուկրաինական կողմին հանձնվեցին Ուկրաինայի զինված ուժերի 307 գերի վերցված զինյալներ։ Փոխանակման առաջին փուլը տեղի է […] ...
20:30 24.05.2025
Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի ՌուսաստանԵմենի առաջնորդ Ռիշադ ալ-Ալիմին նախատեսում է այցելել Ռուսաստան մայիսի 27-ին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եմենի առաջնորդի մամուլի ծառայությունից։ «Նախագահական ղեկավարության խորհրդի ղեկավարի այցը Ռուսաստան կկայանա մայիսի 27-29-ը, նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – նշել է գործակալության աղբյուրը։ Ալ-Ալիմին իշխանության եկավ Եմենի այն […] ...
20:20 24.05.2025
Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման հարցը, ով անսպասելի այցով ժամանել է Ստամբուլ։ Էրդողանը խոսել է սիրիական բանակի կենտրոնացված վերահսկողության կարևորության մասին, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի վարչակազմը։ Շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերությունները, […] ...
20:10 24.05.2025
Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել ԱՄՆ պաշտպանության բյուջենԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չունի երկրի պաշտպանական բյուջեն կրճատելու ծրագրեր, որը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար։ «Մենք հենց նոր կազմեցինք 1 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջե։ Ոմանք հարցնում են՝ կարո՞ղ եմ կրճատել այն։ Ես 10 ցենտով չեմ կրճատի։ Կան այլ բաներ, որոնք կարելի է կրճատել», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ դիմելով Նյու Յորքի Վեսթ […] ...