15:28 27.12.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերին և ընդգծել, որ դրանց շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը:
Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.
«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը:
Դատարանի վճռի հիման վրա գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 0.5 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Հողամասի կադաստրային արժեքը մոտ 9 միլիոն 388 հազար դրամ է:
2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 մլն ԱՄՆ դոլարը:
Մասնավորապես՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում 8 գույքի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը:
Դրանք են՝
Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը,
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքները,
Ծաղկաձոր համայնքում 46 միլիոն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24 հազար 993 քմ հանգստի համար նախատեսված «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը:
Ծաղկաձոր համայնքում 37 միլիոն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար 21 քմ հանգստի համար նախատեսված «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը:
Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող «Երասխ-2» զորամասը:
Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով, Աղավնու աղբյուր թաղամաս 27 և 28 հասցեների երկու հողամասերը:
Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեում գտնվող՝ 0.08 հա մակերեսով հողամասը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 584 միլիոն դրամ:
Դրանք են՝
Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոց 143/16 հողամասը՝ 0,0573 հա մակերեսով,
Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողակտորը,
Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34,76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2,14989 հա մակերեսով հողամասը,
Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/4 հասցեում գտնվող 237,9 քմ մակերեսով հասարակական տարածքը և 0,16879 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը,
Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25,6 քմ մակերեսով տարածքը և բնակավայրերի նշանակություն ունեցող 1,42609 հա մակերեսով հողամասը:
Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի 1 շենք, ավտոտնակ 3-ը,
Երևան քաղաքի Աճառյան 39/6 հասցեում գտնվող անշարժ գույքը,
Մեկ տրանսպորտային միջոց:
Անդրադառնամ նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով պետությանը վերադարձված գույքերին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում: Հիշեցնեմ, որ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվում են միայն այն գույքերը, որոնց նկատմամբ գրանցվում է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Դա է պատճառը, որ համայնքին վերադարձված գույքերը Կառավարության նիստում չեն քննարկվում:
Այսպես.
Երեկ՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվեց Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 730 միլիոն դրամ արժեքով 1,24 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել էր 2024 թվականի հուլիսի 2-ին:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը: Անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզպետարանի կողմից 2007 թվականի մայիսի 26-ին իրականացված լոտ 16, լոտ 18, լոտ 19, լոտ 21, լոտ 22 և լոտ 24 հողամասերի աճուրդները և, կիրառելով անվավերության հետևանքներ, դատարանը վեճի առարկա հողամասերի նկատմամբ ճանաչել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2,67 հա մակերեսով, 16 միլիոն 600 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 22-ի և 2,64 հա մակերեսով, 16 միլիոն 414 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 24-ի մասով վճիռը մտել է օրինական ուժի մեջ (մյուս 4 լոտերը բողոքարկման փուլում են):
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը: Անվավեր են ճանաչվել Կոտայքի մարզպետարանի կողմից 2007 թվականի մայիսի 26-ին իրականացված լոտ 2, լոտ 3, լոտ 8, լոտ 9 հողամասերի աճուրդները: Լոտ 2, լոտ 3, լոտ 8 հողամասերի աճուրդների մասով կիրառվել են անվավերության հետևանքներ և դրանց նկատմամբ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 0,5 հա մակերեսով՝ 1 միլիոն 235 հազար դրամ արժեքով լոտ 2, 0,5 հա մակերեսով՝ 1 միլիոն 235 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 3 և 2 հա մակերեսով՝ 4 միլիոն 880 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 8հողամասերի մասով վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 10-ի վճիռներով հաստատվել է հաշտության երկու համաձայնություն: Հաշտության առաջին համաձայնությունը վերաբերում է Մերձավան համայնքի Երկրագործների 9 հասցեում գտնվող՝ «բնակավայրերի նպատակային նշանակության», 16 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,3 հա մակերեսով հողամասին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 2-ին, հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցման դիմումը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին մուտքագրվել է Կադաստրի կոմիտե:
Հաշտության երկրորդ համաձայնությունը վերաբերում է Մերձավան համայնքում գտնվող՝ «գյուղատնտեսական նշանակության» 3 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,3 հա մակերեսով հողամասին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 20-ին, հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցման դիմումը վճիռն ստանալուց հետո կմուտքագրվի Կադաստրի կոմիտե:
Քանի որ խոսեցինք համայնքներին վերադարձված գույքերից, նշեմ, որ երկու քրեական վարույթով երկու համայնքի վերադարձվել են հանրային զբոսայգու տարածքներ: Մասնավորապես.
Քրեական վարույթի շրջանակում Ստեփանավան քաղաքի, Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով կանաչապատ տարածքը, որը ներառված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հանդիսանում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա գույք, վերադարձվել է համայնքին: Տարածքի նկատմամբ 2023 թվականի հոկտեմբերի 6-ին գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը:
Դատախազության միջնորդագրի արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Շարունակելով զբոսայգիների ու կանաչապատ տարածքների թեման՝ նշեմ, որ Դատախազության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքային ծրագրով՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրվելու և ամփոփվելու են բնության հատուկ պահպանվող տարածքների, ազգային զբոսայգիների, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերի (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ) կառուցապատման գործընթացի՝ օրենսդրության պահանջների և պայմանագրի պայմաններին համապատասխանության, խախտումների դեպքում լիազոր մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների, դրանց հետ կապված հայց հարուցելու հիմքերի առկայության և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության վիճակը:
Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ պետությանը վերադարձված՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող՝ շուրջ 16 հազար քմ մակերեսով հողամասը Պետական գույքի կառավարման կոմիտեին էր ամրացվել Կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ:
Դասական աճուրդով նշածս գույքն օտարելու վերաբերյալ Կառավարության այսօրվա որոշման նախագծում ամրագրվել է, որ նույնիսկ եթե առաջին անգամ կազմակերպվող աճուրդում գույքը չվաճառվի, հերթական աճուրդներում գույքի վաճառքի մեկնարկային գինը չի նվազեցվելու»:
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...