15:27 17.01.2025
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը, ինչը հնարավոր է կանխել պատվաստվելով սեզոնային գրիպի դեմ:
Արտահիվանդանոցային թոքաբորբը (ԱՀԹ) հաճախ հաջորդում է վերին շնչուղիների վարակին։
Որո՞նք են ռիսկի գործոնները, որ կարող են նպաստել ծանր ընթացքին`
🔹 ծխելը,
🔹 վերջին 90 օրվա ընթացքում հոսպիտալացման առկայությունը՝ հակաբիոտիկների ընդունումով,
🔹 հետևյալ հիվանդությունների առկայությունը՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շաքարային դիաբետ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություն, լյարդի ցիռոզ, ալկոհոլի չարաշահում, թմրամոլություն, քաղցկեղ։
Գանգատները`
🔹հազ, դող, տենդ, հևոց, կրծքավանդակի ցավ, թարախային խորխ, ախորժակի վատացում, ընդհանուր թուլություն,
🔹տարեցների մոտ տիպիկ գանգատները կարող են բացակայել, և կլինիկական պատկերում առաջին պլան է մղվում թունավորման համախտանիշը (քնկոտություն կամ անհանգստություն, գիտակցության մթագնում, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, փսխում) կամ ուղեկցող քրոնիկական հիվանդությունների (շաքարային դիաբետ, քրոնիկ սրտային անբավարարություն և այլն) սրացումը:
Որո՞նք են թոքաբորբի հիմնական նշանները երեխաների մոտ`
🔹Հաճախաշնչությունը կամ դժվարաշնչությունը, որը ԱՀԿ սահմանման համաձայն` մինչև 2 ամսական երեխաների մոտ՝ 60 մեկ րոպեում, 2-ից 12 ամսականների մոտ՝ 50 մեկ րոպեում, 1-ից 5 տարեկանների մոտ` 40 մեկ րոպեում, 5-ից 10 տարեկան երեխաների համար` 30 մեկ րոպեում, 10-ից բարձր՝ 24 մեկ րոպեում,
🔹 կրծքավանդակի ներքաշումները, ռնգախաղը, շուրջբերանային և կենտրոնական մաշկի և լորձաթաղանթի կապտավուն գունավորումը ևս թոքաբորբով պայմանավորված շնչական անբավարարության նշաններ են, որոնց պետք է ուշադրություն դարձնել և դիմել բժշկի:
Ժամանակին բժշկի նշանակմամբ բուժումը սկսելու դեպքում պացիենտների մեծ մասի մոտ 48-ից 72 ժամվա ընթացքում դիտվում է կլինիկական կայունություն։
Խորհուրդները` ընտանեկան բժշկության գծով առողջապահության նախարարության խորհրդատու Սամվել Հայրումյանից:
11:46 21.07.2025
Բացահայտվել են ՀՀ ՆԳՆ և ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից շուրջ 800.000 ՀՀ դրամ և 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքերՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, նրանցից ստացել է տարբեր չափերի կաշառք: Մասնավորապես՝ պարզվել է, որ ՆԳՆ պաշտոնատար անձը, 2025 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում մի շարք անձանցից ձևական գործնական քննություն ընդունելու, դրական գնահատելու և նրանց վարորդական վկայականներում մեկ դեպքում «B», երկու այլ դեպքերում՝ «BE» և «CE» կարգեր ավելացնելու գործընթացը կազմակերպելու համար, իրեն օժանդակող 3 անձանց միջոցով նրանցից պահանջել և ստացել է համապատասխանաբար 180.000, 250.000 և 350.000 ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում՝ վերը նշված պաշտոնատար անձը նրանցից ընդունել է ձևական քննություններ և նշանակել դրական գնահատականներ՝ վերջիններիս տրամադրելով համապատասխան կարգերի վարորդական վկայականներ: Նույն քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության համապատասխան բաժնի գլխավոր հարկային տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով ստուգող խմբի ղեկավար, նույն բաժնի երկու այլ գլխավոր հարկային տեսուչների հետ 2024 թվականի սեպտեմբերի 19-ից 2025 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում հարկային համալիր ստուգում է իրականացրել վերը նշված ՆԳՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալուն օժանդակած անձանցից մեկին պատկանող ընկերությունում: Ստուգման ընթացքում հարկային տեսուչը նշված ընկերությունում առաջիկա 3 տարիների ընթացքում ստուգումներ չիրականացնելու համար տնտեսվարողից պահանջել է խոշոր չափերով՝ 4.000.000 ՀՀ դրամ կաշառք՝ պայմանով, որ վերջինս պետք է կատարի համալիր հարկային ստուգման ընթացքում հայտնաբերված և նախկինում չկատարված՝ շուրջ 6.000.000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները: Պայմանավորվածության համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 17-ին ՊԵԿ գլխավոր տեսուչն անձամբ ստացել է կաշառքի առարկա հանդիսացող 3.963.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարը: Կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն և տալուն օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 11 անձի, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձին և ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչին: Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: ...
11:13 21.07.2025
Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնում է Կիև՝ դեսպանների հետ հանդիպմանՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այսօր կլինի Կիևում։ Նա կմասնակցի դեսպանների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Բարոն X-ում: «Ես մեկնում եմ Կիև։ Ես կմասնակցեմ դեսպանների համաժողովին և Ֆրանսիայի անունից կվերահաստատեմ մեր անսասան աջակցությունը ուկրաինացի ժողովրդի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ազատությանը», – գրել է նա։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև լուսանկար է հրապարակել […] ...
11:00 21.07.2025
Սևանա լճում ջրափրկարարները մի շարք քաղաքացիների օգնել են ափ հասնելՀուլիսի 20-ին, ժամը 15։30-ին Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ երկու քաղաքացի (դեռահաս) հեծանվանավակով ափից մոտ 800 մ հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացիներին։ Հուլիսի 20-ին, ժամը 15։50-ին քաղաքացին դիմել է Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներին առ այն, […] ...
10:45 21.07.2025
Բժիշկները Թուրքիայի ծովափերին հանգստացողներին զգուշացնում են վտանգավոր մանրէների մասինԹուրքիայի ծովափնյա հանգստավայրերում հանգստացողներին կոչ են արել զգուշանալ, քանի որ վտանգավոր Vibrio մանրէով վարակվելու վտանգի կա։ Մանրէն կարող է խոլերա առաջացնել, երկուշաբթի օրը գրել է Milliyet թերթը ՝ հղում անելով Ստամբուլի Ֆլորենս Նայթինգեյլ հիվանդանոցի ուրոլոգիայի մասնագետ, բժիշկ Ուգուր Աֆերինի հայտարարություններին։ «Վերջին ուսումնասիրությունների ընթացքում Մարմարա, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին հայտնաբերվել է «Vibrio parahaemolyticus» և «Vibrio […] ...
10:32 21.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ վերհիշում այս տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը։ Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր […] ...