17:21 17.01.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի վերջնականացնել Իրանում ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունները։
«Ատոմակայանի կառուցման վերաբերյալ մեր պայմանավորվածությունները լավ նորություն են, կարծում եմ՝ վերջնական տեսքի կբերվեն»,- ասել է Փեզեշքիանը։
Պուտինն իր հերթին ասել է, որ Մոսկվան և Թեհրանը կարող են նոր համատեղ նախագծեր սկսել էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ միջուկային էներգետիկայում։
Ատոմային էներգետիկայի ոլորտում Մոսկվայի և Թեհրանի կարևորագույն նախագիծը Իրանի հարավում գտնվող Բուշերի ատոմակայանն է։ Դրա շինարարությունը սկսվել է 1975 թվականին գերմանական կոնցեռնի կողմից, սակայն ընդհատվել է 1979 թվականին Իսլամական հեղափոխության սկսվելուց հետո։ 1992 թվականի օգոստոսի 25-ին Ռուսաստանը և Իրանը պայմանագիր են ստորագրել կայանի շինարարությունը շարունակելու մասին։ 2011 թվականի սեպտեմբերին առաջին էներգաբլոկը միացվել է ցանցին։
2014 թվականի նոյեմբերին պայմանագիր է կնքվել ատոմակայանի երկրորդ փուլի՝ երկրորդ և երրորդ էներգաբլոկների կառուցման համար։ Դրանք նախատեսվում էր շահագործման հանձնել համապատասխանաբար 2025 եւ 2027 թվականներին։ 2025 թվականի հունվարի 13-ին Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ և երրորդ էներգաբլոկների շինարարությունն ավարտվել է 17%-ով։
Ռուսաստանի և Իրանի նախագահները բանակցություններ են վարում Կրեմլում։ Արդյունքներից հետո նախատեսվում է ստորագրել Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։
21:52 30.07.2025
Նախագահն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ, տեղում ծանոթացել է մաքսակետի գործունեությանը, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ ...
21:39 30.07.2025
Արոնյանը Esports World Cup 2025-ի քառորդ եզրափակչում էՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ը, «Esports World Cup 2025» շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։ Նախորդ փուլում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Անդրեյ Եսիպենկոյին։ Մրցաշարը անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։ Շախմատիստները խաղում են Chess.com հարթակի միջոցով, միևնույն ժամանակ ֆիզիկապես նստելով միմյանց դիմաց։ ...
21:33 30.07.2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունելՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել, որտեղ տեղում հետևել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ ...
21:27 30.07.2025
Կամչատկայում 10 րոպեում հինգ երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում 10 րոպեից մի փոքր ավելի ժամանակահատվածում գրանցվել է 5.0, 4.8, 4.8, 5.3 և 6.0 մագնիտուդով հինգ երկրաշարժ։ Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Սեյսմոլոգների տվյալներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 350 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, առաջինը՝ 4.8 մագնիտուդով երկրաշարժը՝ 273 կմ, երկրորդը՝ 212 կմ, 5.3 […] ...
21:23 30.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանամերձ համայնքներՍյունիքի մարզ այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ համայնքներ։ Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել գյուղերի վիճակով, ծանոթացել առկա խնդիրներին և պատասխանել բարձրացված հարցերին։ Նախագահը հետաքրքրվել է նաև վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում կառավարության կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի կատարման ընթացքի մասին։ ...
21:19 30.07.2025
Հանրապետության նախագահը Սյունիքում այցելել է զորամասՍյունիք մարզի այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների կեցության և զորամասի ընդհանուր պայմաններին։ Այցի շրջանակում Հանրապետության նախագահը պարգևատրել է ծառայության ընթացքում բարձր պատրաստականություն ցուցաբերած մի շարք զինծառայողների։ ...