19:30 18.01.2025
Եվրոպային սպառնում է նոր էներգետիկ ճգնաժամ՝ գազի մատակարարումը դադարեցնելու Կիևի որոշման պատճառով, սոցիալական ցանցերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Ուկրաինան դադարեցրել է գազի մատակարարումը, ինչի արդյունքում Եվրոպան գնում է դեպի նոր էներգետիկ ճգնաժամ»,- գրել է նա։
Վարչապետը նշել է, որ Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վուչիչի հետ մտադիր է պաշտպանել երկրները վերահաս խնդրից։
Շաբաթ օրը Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն «Թուրքական հոսքի» անվտանգ գործունեությունը Հունգարիայի և Սերբիայի ընդհանուր շահն է անվանել։
16:00 19.05.2025
Մանկական գրքի փառատոն` «Անգլիական» այգում12:40 19.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին16:00 19.05.2025
Մանկական գրքի փառատոն` «Անգլիական» այգումՄայիսի 31-ին և հունիսի 1-ին՝ ժամը 12:00-20:00-ն, «Զանգակ» գրատունը Երևանի քաղաքապետարանի աջակցութամբ «Անգլիական» այգում կկազմակերպի Մանկական գրքի փառատոնը, որը կլինի հագեցած, անակնկալներով լի ու հիշարժան: Ծրագիրը ներառում է մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, անվճար զիփլայն, թատերական ներկայացումներ, սիրված նվագախմբերի համերգներ, աշխատարաններ, ժամանցային խաղեր, հանգստի ու սննդի գոտիներ, մեծ զեղչեր և շատ այլ անակնկալներ: Մուտքն ազատ է: ...
15:50 19.05.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբԻսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով անկլավում նախօրեին սկսված լայնածավալ գործողության ընթացքը։ Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների նպատակները մնում են նույնը՝ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պարտությունը և Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ «Սա ՀԱՄԱՍ-ի ոչնչացման մի մասն է։ […] ...
15:45 19.05.2025
Խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալեցինՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Արարատի գործընկերների հետ: Մայիսի 15-ին՝ ժամը 16.20-ին, օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն տեղափոխվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով ապրիլի 23-ից հետախուզվող օտարերկրացի 38-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք: ...
15:40 19.05.2025
Պեպ Գվարդիոլայի հակառեկորդըԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձնական հակառեկորդ է գրանցել։ Այս մասին հաղորդում է Tribuna.com-ը: Կատալոնացի մասնագետն իր մարզչական կարիերայում առաջին անգամ մեկ մրցաշրջանում 16 պարտություն է կրել: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել է «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ խոշոր տիտղոս է նվաճել: ...
15:35 19.05.2025
Լուրջ չենք վերաբերվում․ ԱԺ նախագահը՝ իմպիչմենտի գործընթացի մասին«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը լուրջ չի վերաբերվում պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «2018 թվականից այս կողմ մենք նմանատիպ գործընթացների ականատես ենք լինում և, անկեղծ ասած, լուրջ չենք վերաբերվում, որովհետև լուրջ ենք վերաբերվում միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի […] ...
15:29 19.05.2025
Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք ու ռազմամթերք ապօրինի կրելու մեղադրանքով հետախուզվող անձիՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված տվյալները, մայիսի 15-ի ժամը 9.15-ին Վերին Շենգավիթի 11-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդու: Մայիսի 12-ից նա հետախուզվում էր ապօրինի զենք կրելու և ռազմամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...