150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+28.09 oC

150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում

15:10 29.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղապապետարանից հայտնում են, որ 2025 թվականի ընթացքում մեկ ուղևորության արժեքը կկազմի 150 դրամ։

«Մեր նպատակը ձեզ ծառայելն է, մեր նպատակը մեր քաղաքը ձեզ համար ավելի մատչելի և բարեկեցիկ դարձնելն է։

Սրան են միտված մեր նախաձեռնած բոլոր բարեփոխումները, հատկապես տրանսպորտային համակարգի բարեփոխումը։ Քանի որ այդ ռեֆորմի հիմքում հենց ձեր՝ երևանցու շահն է, մենք լսում ենք ձեզ: Ես լսում եմ ձեզ, դիտել եմ բազմաթիվ հարցումներ, կարդացել եմ ձեր բազմաթիվ նամակներն ու մեկնաբանությունները։

Մենք միասին արդեն անցել ենք ահռելի ճանապարհ տրանսպորտային համակարգի կայացման գործում։

Երևանից վերացրել ենք հուսահատության գազելները, բոգդանները, պազիկները, ծխացող հյունդայիները։ Նոյեմբերի 1-ից վերացրել ենք վարորդների հետ կանխիկ գործարքների հնարավորությունը, իսկ հունվարի 1-ից առհասարակ վերացրել ենք որևէ կանխիկ գործարք տրանսպորտի ներսում։ Կարող եմ վստահորեն ասել, որ ձեր վճարած գումարները չեն կորչում, չեն փոշիանում, այլ ծառայում են տրանսպորտային համակարգի բարելավմանը։

Հաշվի առնելով ձեր տասնյակ հազարավոր զանգերը, բողոքներն ու առաջարկները՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների, ինչպես նաև մեր որոշ ընդդիմադիր ավագանու անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս, որի արժեքը մեկ ուղևորության համար կկազմի 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում։

Մեր նպատակն է ստեղծել տոմսային համակարգ, որը մի կողմից կլինի հարմարավետ և մատչելի բոլորի համար, իսկ մյուս կողմից հնարավորություն կտա լուծելու կանգառներում երկար սպասելու, ավտոբուսների բեռնվածության, ավտոբուսային պարկի շարունակական թարմացման, նոր կանգառների տեղադրման և այլ խնդիրներ։

Առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության՝ յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով, միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում։

Սրան զուգահեռ, քանի որ մենք ցանկանում ենք, որ դուք փորձարկեք տոմսային համակարգը, տեսնեք դրա հարմարավետությունը և տեղեկացնեք մեզ դրա հետ կապված խնդիրների մասին, նախատեսում ենք հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարացնել ևս մեկ ամսով։

Սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկամսյա փաթեթ հունվար-փետրվար ամիսներին, ապա այն կգործի երկու ամիս։ Եթե գնել եք եռամսյա կամ տարեկան փաթեթ, կստանաք հավելյալ մեկ ամիս։

Անսահմանափակ փաթեթի օգտագործմամբ դուք այլևս ստիպված չեք լինելու սպասել միայն մեկ կոնկրետ ավտոբուսին։ Այս փաթեթը հնարավորություն է տալիս մի քանի տրանսպորտային միջոցներից օգտվելով հեշտությամբ և արագ հասնել ձեր նպատակակետին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ

15:50 19.05.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ

Իսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով անկլավում նախօրեին սկսված լայնածավալ գործողության ընթացքը։ Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների նպատակները մնում են նույնը՝ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պարտությունը և Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը։  «Սա ՀԱՄԱՍ-ի ոչնչացման մի մասն է։ […] ...

Խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալեցին

15:45 19.05.2025

Խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալեցին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Արարատի գործընկերների հետ: Մայիսի 15-ին՝ ժամը 16.20-ին, օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն տեղափոխվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով ապրիլի 23-ից հետախուզվող օտարերկրացի 38-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք: ...

Պեպ Գվարդիոլայի հակառեկորդը

15:40 19.05.2025

Պեպ Գվարդիոլայի հակառեկորդը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձնական հակառեկորդ է գրանցել։ Այս մասին հաղորդում է Tribuna.com-ը: Կատալոնացի մասնագետն իր մարզչական կարիերայում առաջին անգամ մեկ մրցաշրջանում 16 պարտություն է կրել: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել է «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ խոշոր տիտղոս է նվաճել: ...

Լուրջ չենք վերաբերվում․ ԱԺ նախագահը՝ իմպիչմենտի գործընթացի մասին

15:35 19.05.2025

Լուրջ չենք վերաբերվում․ ԱԺ նախագահը՝ իմպիչմենտի գործընթացի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը լուրջ չի վերաբերվում պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «2018 թվականից այս կողմ մենք նմանատիպ գործընթացների ականատես ենք լինում և, անկեղծ ասած, լուրջ չենք վերաբերվում, որովհետև լուրջ ենք վերաբերվում միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի […] ...

Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք ու ռազմամթերք ապօրինի կրելու մեղադրանքով հետախուզվող անձի

15:29 19.05.2025

Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք ու ռազմամթերք ապօրինի կրելու մեղադրանքով հետախուզվող անձի

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված տվյալները, մայիսի 15-ի ժամը 9.15-ին Վերին Շենգավիթի 11-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդու: Մայիսի 12-ից նա հետախուզվում էր ապօրինի զենք կրելու և ռազմամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 12-18-ը

15:20 19.05.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 12-18-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիսի 12-18-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հովտային և նախլեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը և զարգացումը, լեռնային շրջաններում ավարտվել է հնդավորների ծաղկումը։ Արարատյան դաշտում առաջացել է բանջարանոցային մշակաբույսերի, նախալեռնային շրջաններում՝ կարտոֆիլի ծաղկաբույլերը։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ցողունակալման փուլում, տեղ-տեղ առաջացել են ծեղացողունի ներքին հանգույցները, […] ...

BACK_TO_TOP