Շվեյցարիան ցանկանում է արգելել քաղաքացիներին արտասահմանից երեխաներ որդեգրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.99 oC

Շվեյցարիան ցանկանում է արգելել քաղաքացիներին արտասահմանից երեխաներ որդեգրել

20:36 29.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) ցանկանում է արգելել Շվեյցարիայի քաղաքացիներին արտերկրից երեխաներ որդեգրել՝ կանխելու բռնության հետագա դեպքերը։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Կառավարության որոշումը հիմնված է անկախ փորձագետների խմբի զեկույցի արդյունքների վրա, ըստ որի, եթե անգամ որդեգրման օրենքը խստացվի, այս ընթացակարգի ընթացքում հետագա խախտումները լիովին բացառել չեն կարող։

Նշվում է, որ կառավարությունն ընդունում է նախկինում շվեյցարացիների կողմից օտարերկրյա երեխաների որդեգրման հարցում չարաշահումների առկայությունը։ Դրա հիման վրա Դաշնային խորհուրդը Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտին հանձնարարել է մինչև 2026 թվականի վերջ պատրաստել արգելքի համապատասխան նախագիծ։

Շվեյցարական ԶԼՄ-ների տվյալներով՝ շվեյցարացիները հազարավոր երեխաների Բրազիլիայից, Հնդկաստանից, Չիլիից և Շրի Լանկայից ապօրինաբար որդեգրել են 1980-1990-ականներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. Ռուսաստանը պատրաստելու է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ՝ հրադադարի պահանջներով

13:35 18.05.2025

Ռուբիո. Ռուսաստանը պատրաստելու է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ՝ հրադադարի պահանջներով

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստում է փաստաթուղթ՝ Ուկրաինայում հրադադարի պահանջներով։ «Մենք քննարկեցինք մի շարք հարցեր։ Նա ինձ բացատրեց, որ Ռուսաստանը կպատրաստի մի փաստաթուղթ, որը կպարունակի հրադադարի պահանջները, որոնք կհանգեցնեն ավելի ընդլայնված բանակցությունների։ Նա հեռախոսով ասաց, որ իրենք աշխատում են գաղափարների և պահանջների […] ...

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման մասին

13:00 18.05.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման մասին

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պետք է հայտարարեն իրենց գործընկերությունը խորացնելու համաձայնագրի մասին՝ Միացյալ Թագավորության «ազգային շահերից» բխող ձևով։ Այս խոստումը տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մայիսի 19-ին Լոնդոնում նախատեսված Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովից առաջ։ «Սկզբում Հնդկաստանը, ապա՝ Միացյալ Նահանգները», – ասել է Սթարմերը՝ անդրադառնալով վերջերս հայտարարված առևտրային համաձայնագրերին։ «Վաղը մենք կանենք ևս մեկ […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներից

12:25 18.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներից

Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային նկրտումներից և մտադիր է դրան հասնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից ցանկացած մակարդակով, այդ թվում՝ խաղաղ նպատակներով։ «Եթե դուք կարող եք հարստացնել ուրանը ցանկացած […] ...

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

12:00 18.05.2025

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

11:23 18.05.2025

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

11:00 18.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

BACK_TO_TOP