Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+34.09 oC

Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններ

16:38 11.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 109 ավագ դպրոց և Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ՝ ծանոթանալու ուսուցման պայմաններին, խնդիրներին, լսելու սովորողների մտահոգություններն ու առաջարկները:

Երևանի թիվ 109 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, զրուցել աշակերտների հետ:

«Ինձ համար շատ կարևոր է լսել ձեր կարծիքը, առաջարկներն ու հարցերը ուսումնական գործընթացի կազմակերպման, մասնավորապես՝ նոր չափորոշչի ներդրման առանձնահատկությունների, ուսումնական միջավայրի համար անհրաժեշտ պայմանների առկայության և այլ հարցերի վերաբերյալ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը սովորողների հետ զրույցում:

Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ հիմնական դպրոցն ավարտելուց հետո աշակերտներն ի՞նչ սկզբունքով են ընտրություն կատարել, ի՞նչ մասնագիտական կողմնորոշում ունեն, արդյոք ընտրած հոսքը համապատասխանում է մասնագիտական ընտրությանը և այլն: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է ավագ դպրոցում նպատակային առարկաների ընտրությունը և ուսուցումը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու տեսանկյունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև մասնագիտական կողմնորոշման խմբակներին՝ հույս հայտնելով, որ դրանք կօգնեն աշակերտներին ճիշտ պլանավորել իրենց ուսումնառության հետագա ընթացքը:

Արաքսիա Սվաջյանին նաև հետաքրքրել է՝ տարվա ընթացքում երկու անգամ ընդունելության քննություն հանձնելու գործընթացն ինչպես են գնահատում աշակերտները. արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Վերջիններս ընդգծել են, որ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունը դյուրին է դարձնում բուհ ընդունվելու գործընթացը, քանի որ իրենց գիտելիքը տվյալ փուլում ստուգելով՝ կարողանում են ավելի հեշտությամբ կողմնորոշվել երկրորդ փուլին մասնակցելու հարցում:

Աշակերտները ներկայացրել են իրենց տպավորությունները նոր չափորոշչի և կրթական ծրագրի մասին՝ անդրադառնալով նաև նոր դասագրքերին և տարբեր առարկաների աշխատանքային տետրերին։

Սյժմ Երևանի թիվ 109 ավագ դպրոցում սովորում է 218 աշակերտ:

Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում, որտեղ սովորում է 740 ուսանող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է շենքային պայմաններին, առկա խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններին:

Նա, մասնավորապես, հետաքրքրվել է ուսումնական գործընթացի կազմակերպմամբ, քոլեջի գույքային հագեցվածությամբ, ուսումնական պրակտիկաների իրականացման արդյունավետությամբ, ուսանողների հաճախելիությամբ և այլ հարցերով։

Քոլեջում ևս նախարարի տեղակալը զրուցել է ուսանողների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական հետագա գործունեությամբ:

Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը քոլեջի մանկավարժների հետ քննարկել է ՄԿՈՒ համակարգում անցյալ տարվանից ներդրված ատեստավորման գործընթացի ընդհանուր արդյունքները:

Նախարարի տեղակալի խոսքով՝ դասավանդող անձնակազմի մասնագիտական զարգացման խրախուսումը և վարձատրության բարելավումը պետության համար առաջնահերթ են, և ատեստավորման գործընթացն այդ մեխանիզմներից մեկն է։ Նա տեղեկացրել է, որ ՄԿՈՒ ոլորտում դասավանդողների համար 2025 թվականին առաջին անգամ կիրականացվի նաև տարակարգի տրամադրման գործընթացը, որը ևս աշխատավարձի բարձրացման հավելյալ հնարավորություն է ապահովում։ Արաքսիա Սվաջյանը հույս է հայտնել, որ քոլեջների և ուսումնարանների բոլոր դասախոսները և վարպետները ակտիվորեն կդիմեն տարակարգ ստանալու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 29.07.2025

SHANTNEWS

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողին

17:54 29.07.2025

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց հուլիսի 25-ին: Անձի հետախուզման բաժնի ծառայողները՝ ժամը 12:35-ին, Երևանի Դավիթաշեն թաղամասում հայտնաբերեցին և ձերբակալեցին առանց հաշվառման հասցեի 33-ամյա տղամարդու, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

«Բայերն» առաջին հաղթանակն է տարել Տեն Հագի գլխավորությամբ

17:48 29.07.2025

«Բայերն» առաջին հաղթանակն է տարել Տեն Հագի գլխավորությամբ

«Բայերը» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ առաջին հաղթանակն է տարել։ Ընկերական մրցավեճում 2-0 հաշվով «Բայերը» առավելության է հասնել «Բոխումի» նկատմամբ։ Լևերկուզենյան ակումբի գոլերը խփել են Յոնաս Հոֆմանն ու Պատրիկ Շիկը։ «Բայերը» նախամրցաշրջանային պատրաստության հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ նիդերլանդական «Ֆորտունայի» հետ։ ...

Ուղեկցող նոր տրանսպորտային միջոցներ՝ ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումներին․ ՆԳ նախարարն ամփոփել է Արագածոտնի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքը

17:43 29.07.2025

Ուղեկցող նոր տրանսպորտային միջոցներ՝ ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումներին․ ՆԳ նախարարն ամփոփել է Արագածոտնի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ենթակա ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Քրեական ոստիկանության Արագածոտնի […] ...

Գավառում տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում․ համայնքային ոստիկանների բացահայտումը

17:36 29.07.2025

Գավառում տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում․ համայնքային ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս նկատել են, որ Ազատության փողոցի վրա գտնվող այգիներից մեկում աճեցվում են կանեփի բույսեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված այգին պատկանում է Ազատության փողոցի բնակիչ 65-ամյա տղամարդու և հենց նա է ցանել և մշակում կանեփի բույսերը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված […] ...

Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցին

17:25 29.07.2025

Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցին

Նեյմարը կարող է վերադառնալ Եվրոպա, հայտնում է TyC Sports-ը: «Սանթոսի» ֆուտբոլիստը բանակցություններ է վարում իր նախկին ակումբ ՊՍԺ-ի հավերժական մրցակից «Մարսելի» հետ: Նրա վերադարձը հարազատ «Սանթոս» այն արդյունքը չունի, ինչպես երկու կողմերն էլ ակնկալում էին: Ակումբն առաջնությունում վտանգավոր գոտում է, իսկ Նեյմարի հարաբերությունները երկրպագուների հետ հարթ չեն: 33-ամյա ֆուտբոլիստը «Սանթոսից» կարող է հեռանալ, որպեսզի կրքերը […] ...

BACK_TO_TOP