13:42 21.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել վերջինիս անդամներին: Միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը ներկայացրել է իրենց գործունեությունը և անդրադարձել վետերաններին հուզող տարբեր խնդիրների:
Վարչապետը ողջունել և շնորհավորել է վետերաններին Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ Հայաստանի երեք հանրապետություններին նայում է որպես մեր ժողովրդի պետականության կայացման և զարգացման փուլերի, որոնք պետք է անխուսափելիորեն անցնեինք:
«Ինքս էլ ծնվել եմ երկրորդ հանրապետությունում, իմ պապը, որի անունը նույնպես Նիկոլ էր, ազգանունը՝ Փաշինյան, և ինձ անվանակոչել են նրա անունով, չի վերադարձել Երկրորդ աշխարհամարտից, և այս բոլոր հանգամանքների բերումով ես ինձ այստեղ զգում եմ հարազատների միջավայրում և շնորհակալ եմ այդ ջերմության համար»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետությունը պետք է արժանվույն կերպով գնահատի այն վաստակը, որոնք վետերաններն ունեն մեր այսօրվա հայրենիքի առաջ:
«Դա շատ կարևոր է, և մենք կաշխատենք ու կփորձենք խնդիրներին հերթով լուծում տալ: Ես այսօր եկել եմ իմ հարգանքի տուրքը մատուցելու ձեզ, ձեր անցած ճանապարհին, ձեր ունեցած վաստակին, թե՛ պատերազմում, թե՛ աշխատանքի մեջ, թե՛ հասարակական և քաղաքական կյանքում և ասել, որ Հայաստանի կառավարությունն առանց որևէ կասկածի ամենաջերմ զգացմունքներն է տածում ձեր՝ պատերազմի և աշխատանքի վետերանների նկատմամբ, բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի ընթացքում քարը քարի վրա են դրել, նրանց, ովքեր իրենց կյանքն են վտանգել հանուն հայրենիքի և նրանց, ովքեր այսօր լավագույն ապագան են մաղթում իրենց երեխաներին, թոռներին և ում համար Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Այդ ինքնիշխանությունն ու անկախությունը ոչ միայն հակադրության մեջ չի մտնում մեր անցյալի ու պատմության հետ, այլև մենք այն համարում ենք դրա տրամաբանական շարունակությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Հայաստանի վետերանների միավորումը պատշաճ մասնակցություն ունենա Հայրենական Մեծ պատերազմի տարեդարձի տոնակատարություններին:
Գործադիրի ղեկավարը հավելել է, որ վետերանների բարձրացրած խնդիրները կքննարկվեն կառավարությունում և ըստ առաջնահերթության դրանց կտրվեն համապատասխան լուծումներ:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...