15:55 18.02.2025
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) Կիևի ինքնիշխան իրավունքն է, քանի որ դա տնտեսական, ոչ թե ռազմական միավորում է, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Մենք խոսում ենք ինտեգրացիայի, տնտեսական գործընթացների մասին, և այստեղ, իհարկե, ոչ ոք չի կարող որևէ երկրի թելադրել: Մենք դա չենք պատրաստվում անել։ Բայց մենք բոլորովին այլ դիրքորոշում ունենք անվտանգության, պաշտպանության կամ ռազմական դաշինքների հետ կապված», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
19:54 12.05.2025
UFC-ի կիսամիջին քաշային կարգի նոր չեմպիոնըԱվստրալացի մարտիկ Ջեք Դելա Մադալենան նվաճել է UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական գոտին: Գլխավոր մենամարտում նա մրցել է այս քաշային կարգի արդեն նախկին չեմպիոն Բելալ Մուհամադի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ: Մադալենան 18 հաղթանակ և 2 պարտություն ունի օկտագոնում, Մուհամադը` 24 հաղթանակ և 4 պարտություն: ...
19:46 12.05.2025
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Կառավարությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հիշեցրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից գործում են ծխախոտային արտադրանքի նկատմամբ Մաքսային […] ...
19:37 12.05.2025
Վիեննայում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստըՎիեննայում մայիսի 14-15-ը կկայանա Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը։ «Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի մայիսի 14-15-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։ Հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ […] ...
19:26 12.05.2025
Մխիթար Հայրապետյանը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մայիսի 12-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարար Հայրապետյանն ու դեսպան Մարագոսը շրջել են «Ինժեներական քաղաք»-ում: Շրջայցին մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ […] ...
19:16 12.05.2025
Գերմանիան Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցություններին ներկա գտնվելու պատրաստակամություն է հայտնելԳերմանիայի կառավարությունը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր բանակցություններին։ Այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը։ «Գերմանական կառավարությունը պատրաստ է ներկա գտնվելու Ստամբուլի բանակցություններին։ Դա ներկայում մշակվում է: Ըստ էության, խոսքը գնալու է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին: Սակայն առաջարկվելու է եվրոպացի գործընկերների աջակցությունը», […] ...