Ֆրանսիայի ԱԳՆ-ն մատնանշել է Արևմուտքի դժկամությունը՝ իր զորքերը Ուկրաինա ուղարկելու հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+17.72 oC

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մատնանշել է Արևմուտքի դժկամությունը՝ իր զորքերը Ուկրաինա ուղարկելու հարցում

12:20 19.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արևմտյան ոչ մի երկիր ներկայումս չի ցանկանում զորքեր ուղարկել Ուկրաինա, ռազմական գործողությունների ավարտից հետո կքննարկվի արևմտյան ռազմական կոնտինգենտի առկայության հարցը։ Այս մասին RTL ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն։

«Այսօր ոչ ոք չի ցանկանում զորք ուղարկել Ուկրաինա»,- ասել է նա։

Բարրոյի խոսքով՝ եվրոպացիները պետք է Ուկրաինային տրամադրեն խաղաղ համաձայնագրի պահպանման երաշխիքներ և պետք է մասնակցեն կարգավորման հետագա բանակցություններին, և դրան կարելի է հասնել Ուկրաինայում եվրոպական ուժերի տեղակայման միջոցով։ Նա հավելել է, որ «դա դեռ հրատապ հարց չէ», սակայն այն կքննարկվի, երբ կավարտվեն մարտերը։

«Եթե մի օր եվրոպական, ամերիկյան կամ մեկ ուրիշի զորքերը հայտնվեն Ուկրաինայում, ապա ակնհայտորեն դա կլինի որպես խաղաղության պահպանման երաշխիք», – բացատրել է Բարրոն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 12.05.2025

SHANTNEWS

UFC-ի կիսամիջին քաշային կարգի նոր չեմպիոնը

19:54 12.05.2025

UFC-ի կիսամիջին քաշային կարգի նոր չեմպիոնը

Ավստրալացի մարտիկ Ջեք Դելա Մադալենան նվաճել է UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական գոտին: Գլխավոր մենամարտում նա մրցել է այս քաշային կարգի արդեն նախկին չեմպիոն Բելալ Մուհամադի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ: Մադալենան 18 հաղթանակ և 2 պարտություն ունի օկտագոնում, Մուհամադը` 24 հաղթանակ և 4 պարտություն: ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

19:46 12.05.2025

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Կառավարությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հիշեցրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից գործում են ծխախոտային արտադրանքի նկատմամբ Մաքսային […] ...

Վիեննայում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը

19:37 12.05.2025

Վիեննայում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը

Վիեննայում մայիսի 14-15-ը կկայանա Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը։ «Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի մայիսի 14-15-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։ Հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ […] ...

Մխիթար Հայրապետյանը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

19:26 12.05.2025

Մխիթար Հայրապետյանը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մայիսի 12-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարար Հայրապետյանն ու դեսպան Մարագոսը շրջել են «Ինժեներական քաղաք»-ում: Շրջայցին մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ […] ...

Գերմանիան Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցություններին ներկա գտնվելու պատրաստակամություն է հայտնել

19:16 12.05.2025

Գերմանիան Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցություններին ներկա գտնվելու պատրաստակամություն է հայտնել

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր բանակցություններին։ Այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը։ «Գերմանական կառավարությունը պատրաստ է ներկա գտնվելու Ստամբուլի բանակցություններին։ Դա ներկայում մշակվում է: Ըստ էության, խոսքը գնալու է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին: Սակայն առաջարկվելու է եվրոպացի գործընկերների աջակցությունը», […] ...

BACK_TO_TOP