Թուրքիայի փոխվարչապետը հայտնել է, թե երբ թուրքական զորքերը կլքեն Աֆրինը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+27.09 oC

Թուրքիայի փոխվարչապետը հայտնել է, թե երբ թուրքական զորքերը կլքեն Աֆրինը

13:15 10.04.2018

Թուրքիայի զինված ուժերը Աֆրինի տարածքը կլքեն այն ժամանակ, երբ Սիրիայի ճգնաժամը քաղաքական լուծում կստանա. այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով  այդ երկրի փոխվարչապետ Բաքիր Բոզդաղին: 

«Մենք այստեղ ենք եկել ո՛չ որպես զավթիչներ և, հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը, չենք պատրաստվում այստեղ մնալ: Մենք մաքրել ենք Աֆրինի տարածքը ահաբեկիչներից, այժմ ականազերծման աշխատանքներ են տարվում այնտեղ: Սիրիայում հիմա իշխանության վակուում է, կան տարբեր ուժեր, ընդդիմադիրներ: Մենք Աֆրինի իշխանությունը կհանձնենք տեղացիներին, որոնք ինքնուրույն կորոշեն իրենց հետագա անելիքը: Հիմա կարևորը ճգնաժամից դուրս գալու ճանապարհներ գտնելն է: Դա գտնելուց հետո մենք կհեռանանք այնտեղից»,- ասել է Բոզդաղը:

Նա նաև հայտարարել է, որ Սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի և կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա հունվարի 20-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին Աֆրինում «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած ռազմական գործողությունների մեկնարկի մասին. դրանք ուղղված էին ԱՄՆ աջակցությունը ստացող քրդական ուժերի դեմ: Մարտի 18-ին արդեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ քաղաքն իրենց և սիրիական «Ազատ բանակ»-ի վերահսկողության տակ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

37-ամյա աշտարակցու տնամերձ հողամասում կանեփի 164 բույս է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

22:30 22.08.2025

37-ամյա աշտարակցու տնամերձ հողամասում կանեփի 164 բույս է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աշտարակի 37-ամյա բնակիչն ապօրինի պահում, օգտագործում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Օգոստոսի 18-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 164 բույս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Ալիևն ակնարկում է՝ իր երկիրը պատրաստվում է նոր պատերազմի․ ո՞ւմ հետ է այս անգամ պատերազմելու Ադրբեջանը

22:24 22.08.2025

Ալիևն ակնարկում է՝ իր երկիրը պատրաստվում է նոր պատերազմի․ ո՞ւմ հետ է այս անգամ պատերազմելու Ադրբեջանը

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պետք է պատրաստ լինի նոր պատերազմի: Թե կոնկրետ ո՞ր երկրի հետ է հավանական համարում ռազմական գործողությունները, Ադրբեջանի նախագահը չի ասել: Ի՞նչ առիթով է Ալիևը հանդես եկել իր հերթական ռազմատենչ հայտարարությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Քելբաջարի վերաբնակիչների հետ և հայտարարել է, […] ...

Շատջրեք գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների աշխատանքի շնորհիվ․ կա վիրավոր

22:19 22.08.2025

Շատջրեք գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների աշխատանքի շնորհիվ․ կա վիրավոր

Օգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են բնակելի […] ...

Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորած

22:15 22.08.2025

Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորած

Որպես անհետ կորած որոնվում է 1999 թվականին ծնված Հրաչյա Արաբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

Մեկնարկել է «Սթրիթ արտ 2025» փառատոնը. ցուցադրվում են աշխարհահռչակ արվեստագետների՝ Բենքսիի, Բոյի, Կլեի, Դրանի, Էվազե՛Սիրի և այլոց ստեղծագործությունները. ԿԳՄՍՆ

22:11 22.08.2025

Մեկնարկել է «Սթրիթ արտ 2025» փառատոնը. ցուցադրվում են աշխարհահռչակ արվեստագետների՝ Բենքսիի, Բոյի, Կլեի, Դրանի, Էվազե՛Սիրի և այլոց ստեղծագործությունները. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ մեկնարկել է «Սթրիթ արտ 2025» փառատոնը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական հեղինակների 25 բնօրինակ […] ...

Հայտնաբերվել են մեծաքանակ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

22:06 22.08.2025

Հայտնաբերվել են մեծաքանակ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող խանութներից մեկի առևտուրը կազմակերպող տղամարդը ձեռք է բերում և վաճառում կեղծ օղիներ ու առանց դրոշմանիշի ծխախոտներ: Օգոստոսի 7-ին քրեական ոստիկանները ստուգեցին տեղեկությունը: Հայտնաբերվեցին տարբեր տեսակի ակնհայտ կեղծ օղիներ, նաև առանց դրոշմանիշի ծխախոտներ: Մեծ քանակությամբ կեղծ օղիներ հայտնաբերվեցին նաև խանութի […] ...

BACK_TO_TOP