14:08 20.02.2025
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշում է, որ Սահմանադրության փոփոխությունների հարցը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց և չի կարող որևէ առնչություն ունենալ արտաքին գործընթացների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանն այդ մասին ասել է՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության տողատակերում թաքնված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը։ «Սահմանադրության փոփոխությունների մասին խոսվել է դեռևս 2020 թվականից։
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չի կարող ունենալ։ Այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթաց»,- նշեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ին ժողովրդին հղած ուղերձում խոսել է Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը շարունակում է շրջանառել կեղծ թեզը, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը որպես նախապայման է ներկայացրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բազմիցս հերքել են Ադրբեջանից հնչող մեղադրանքները՝ հայտարարելով, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։
21:22 12.07.2025
Al Arabiya. Ուիթքոֆը դեռևս չի մասնակցել Ղազայի շուրջ բանակցություններինԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը դեռևս չի մասնակցում Կատարի մայրաքաղաքում ընթացող Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ Ուիթքոֆը պլանավորում է Դոհա ժամանել միայն այն ժամանակ, երբ խորհրդակցությունները հասնեն իրենց եզրափակիչ փուլին։ Հեռուստաալիքը հավելել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այժմ փոփոխություններ է կատարում ՄԱԿ-ի միջոցով անկլավին տրամադրվելիք մարդասիրական օգնության […] ...
21:11 12.07.2025
Իսրայելական ինքնաթիռը հարվածել է լիբանանցի տանը և սպանել կնոջըԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է բնակելի շենքին Լիբանանի հարավում գտնվող Խիյամ շրջանում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը։ «Խիյամի շրջանում գտնվող տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելի բանակը շաբաթ օրը հայտարարեց, որ Լիբանանի Խիյամ շրջանում […] ...
21:00 12.07.2025
Փաշինյան-Ալիև հանդիպումը, խաղաղության գործընթացը, ԱՄՆ ակտիվությունը. Սուրեն ՍարգսյանԱբու Դաբիում այս շաբաթ տեղի ունեցած Փաշինյան- Ալիև հանդիպումը նոր քննարկումների տեղիք տվեց: Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական գնահատեց հանդիպումն ու նշեց, որ Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք է: Այս ընթացքում ակտիվություն ցուցաբերեց նաև ԱՄՆ-ը: Ի՞նչ տեղաշարժերի հնարավորություն է տալիս այս հանդիպումը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:53 12.07.2025
AFP. Թուրքիան ձերբակալել է ամսագրի խմբագրին՝ մարգարեների ծաղրանկարի համարԹուրքական «Լեման» երգիծական ամսագրի գլխավոր խմբագիրը, որը նախկինում հրապարակել էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը, ձերբակալվել է Ֆրանսիայից Թուրքիա վերադառնալուն պես, հաղորդում է Agence France-Presse-ը։ Հունիսի վերջին Թուրքիայում «Լեմանի» խմբագրության դեմ հետաքննություն էր սկսվել՝ Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը հրապարակելու համար, չորս մարդ ձերբակալվել էր, հրատարակչության գրասենյակի դիմաց բողոքի ցույց էր անցկացվել, անկարգություններ էին սկսվել, իսկ հավատացյալները սոցիալական ցանցերում […] ...
20:41 12.07.2025
Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձՄայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:31 12.07.2025
Al Arabiya․ Դոհայի միջնորդները սպասում են Իսրայելի կողմից Գազայից դուրս գալու նոր ծրագրինԿատարի և Եգիպտոսի միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կմտցնի Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ իսրայելցի բանակցողների կողմից ներկայացված Գազայի հատվածից զորքերի դուրսբերման ծրագրում, հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։ «Միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կկատարի զորքերի Գազայի հատվածից դուրսբերման քարտեզներում», – հեռուստաալիքին ասել է անանուն աղբյուրը։ Իսրայելը կարող է թարմացված […] ...