Արմեն Գրիգորյանը չի կիսում Էդմոն Մարուքյանի կարծիքը, թե Հայաստանը պետք է վերադառնա նոյեմբերի 9-ի հայտարարության հարթակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

Արմեն Գրիգորյանը չի կիսում Էդմոն Մարուքյանի կարծիքը, թե Հայաստանը պետք է վերադառնա նոյեմբերի 9-ի հայտարարության հարթակ

14:58 20.02.2025

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համաձայն չէ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի այն տեսակետի հետ, թե Հայաստանը պետք է վերադառնա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, մասնավորապես 9-րդ կետին, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմով իր ուզած միջանցքը չստանա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Արմեն Գրիգորյանն ասել է, որ իր համար հասկանալի չէ, թե ո՞րն է հիմնավորումը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարումը կանխելու է հնարավոր պատերազմը։ «Հայաստանը նոյեմբերի 9-ի մաս եղել է, և մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում։ Ես չեմ հասկանում, թե ինչպես են մարդիկ կարողանում նման փաստարկ բերել։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը միայն մեկ հոդված չունի, ևս 8 հոդված ունի, իսկ այդ 8 հոդվածի հետ մենք տեսել ենք, թե ինչեր են տեղի ունեցել։ Ինչպե՞ս կարող է որևէ մեկը չընդունել այդ 8 հոդվածների հետ տեղի ունեցած իրականությունը և ասել, որ ևս մեկ հոդվածի համար մենք պետք է վերադառնանք այդ հարթակ։ Կարող է վերադառնանք և նույն ճանապարհը կրկնենք, դրա համար ես չեմ կիսում այդ կարծիքը»,- նշեց Արմեն Գրիգորյանը։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը հետ չի կանչում իր ստորագրությունն այդ փաստաթղթից, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Դա արդեն այլ քննարկման հարց է։

Սրա մասով մենք հրապարակային խոսել և մեր դիրքորոշումն արտահայտել ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մնացած որևէ հոդված գոյություն չունի, և սա է դե ֆակտո իրականությունը»։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերադառնա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բանակցային հարթակ։ Նրա կարծիքով՝ հակառակ դեպքում Ադրբեջանը պատերազմով է փորձելու Հայաստանից ստանալ այսպես կոչված «միջանցքը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելական ինքնաթիռը հարվածել է լիբանանցի տանը և սպանել կնոջը

21:11 12.07.2025

Իսրայելական ինքնաթիռը հարվածել է լիբանանցի տանը և սպանել կնոջը

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է բնակելի շենքին Լիբանանի հարավում գտնվող Խիյամ շրջանում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը։ «Խիյամի շրջանում գտնվող տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելի բանակը շաբաթ օրը հայտարարեց, որ Լիբանանի Խիյամ շրջանում […] ...

AFP. Թուրքիան ձերբակալել է ամսագրի խմբագրին՝ մարգարեների ծաղրանկարի համար

20:53 12.07.2025

AFP. Թուրքիան ձերբակալել է ամսագրի խմբագրին՝ մարգարեների ծաղրանկարի համար

Թուրքական «Լեման» երգիծական ամսագրի գլխավոր խմբագիրը, որը նախկինում հրապարակել էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը, ձերբակալվել է Ֆրանսիայից Թուրքիա վերադառնալուն պես, հաղորդում է Agence France-Presse-ը։ Հունիսի վերջին Թուրքիայում «Լեմանի» խմբագրության դեմ հետաքննություն էր սկսվել՝ Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը հրապարակելու համար, չորս մարդ ձերբակալվել էր, հրատարակչության գրասենյակի դիմաց բողոքի ցույց էր անցկացվել, անկարգություններ էին սկսվել, իսկ հավատացյալները սոցիալական ցանցերում […] ...

Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ

20:41 12.07.2025

Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ

Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Al Arabiya․ Դոհայի միջնորդները սպասում են Իսրայելի կողմից Գազայից դուրս գալու նոր ծրագրին

20:31 12.07.2025

Al Arabiya․ Դոհայի միջնորդները սպասում են Իսրայելի կողմից Գազայից դուրս գալու նոր ծրագրին

Կատարի և Եգիպտոսի միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կմտցնի Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ իսրայելցի բանակցողների կողմից ներկայացված Գազայի հատվածից զորքերի դուրսբերման ծրագրում, հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։ «Միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կկատարի զորքերի Գազայի հատվածից դուրսբերման քարտեզներում», – հեռուստաալիքին ասել է անանուն աղբյուրը։ Իսրայելը կարող է թարմացված […] ...

Իտալիան շարունակում է հույսը դնել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ համաձայնության վրա

20:20 12.07.2025

Իտալիան շարունակում է հույսը դնել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ համաձայնության վրա

Իտալիայի կառավարությունը շարունակում է հույսը դնել Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերի վերաբերյալ հավասար համաձայնության հասնելու վրա և կոչ է անում խուսափել առևտրային բախումից, ասվում է վարչապետ Ջորջիա Մելոնիի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ «Մենք հույսը դնում ենք բոլոր կողմերի բարի կամքի վրա՝ հավասար համաձայնության հասնելու համար, որը կամրապնդի Արևմուտքը, հաշվի առնելով, որ, հատկապես ներկայիս պայմաններում, իմաստ […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

20:12 12.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: «Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության, տնտեսական զարգացման, դիմակայության ամրապնդման հարցերում անսասան աջակցության համար` նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում եղբայրական Ֆրանսիայի քայլերը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Ժերար Լարշեն իր […] ...

BACK_TO_TOP