Միսաք ու Մելինե Մանուշյանները մարմնավորում են ընդհանուր պատմությամբ և փորձություններով միմյանց կապված հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամությունը. Ֆրանսիայում ՀՀ դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Միսաք ու Մելինե Մանուշյանները մարմնավորում են ընդհանուր պատմությամբ և փորձություններով միմյանց կապված հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամությունը. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

19:02 21.02.2025

Փետրվարի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ազգային ասոցիացիայի (ANACRA) նախաձեռնությամբ և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության հովանու ներքո կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա և Միսաք Մանուշյանի և «Կարմիր Պաստառ»-ի նրա զինակից ընկերների գնդակահարության 81-ամյա տարելիցներին։

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել դեսպան Արման Խաչատրյանը, Պանթեոնի կառավարիչ Բարբարա Վոլֆերը, Մանուշյանի պանթեոնիզացիայի համար պատասխանատու կոմիտեի նախագահ Ժան-Պիեռ Սակունը, ANACRA-ի նախագահ Լեոն Հովնանյանը, Ֆրանսիայի գլխավոր ռաբբի Հաիմ Կորսան, Ֆրանսիայի՝ նախկին ռազմիկների և հիշողության պահպանման հարցերով լիազոր նախարար Պատրիսիա Միրալեսի աշխատակազմի ղեկավար Դավիդ Դոմինե-Կոնը։

Իր խոսքում Հայաստանի դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի ազատագրման պայքարում անջնջելի հետք թողած Միսաք Մանուշյանի, ինչպես նաև նրա կնոջ՝ Մելինեի աճյունները Պանթեոն տեղափոխելը պատմական իրադարձությունն էր, արդարացի հարգանքի տուրք համամարդկային արժեքների՝ ազատության, հավասարության և մարդու իրավուքների պաշտպանության վեհ գաղափարների համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին։

Դեսպան Խաչատրանն ընդգծել է նաև, որ Միսաք ու Մելինե Մանուշյանները մարմնավորում են ընդհանուր պատմությամբ, բայց նաև՝ ընդհանուր փորձություններով միմյանց կապված հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամությունը, Հայաստանի և Ֆրանսիայի միջև անխախտ եղբայրությունը։

Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը, Ֆրանսիայի Սենատի անդամներ, պատգամավորներ, Փարիզի շրջանների և հարակից քաղաքների քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատրամագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, Միսաք և Մելինե Մանուշյանի ընտանիքի անդամներ, մշակութային և հասարակական բազմաթիվ գործիչներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

BACK_TO_TOP