20:59 21.09.2018
Իսրայելում իշխանության դեմ դժգոհության ալիք է բարձրացել 1993թ. Պաղեստինի հետ ստորագրած՝ իրենց համար տխրահռչակ Օսլոյի համաձայնագրի 25-ամյակի առիթով: Իսրայելցիները բողոքում են, որ իրենց իշխանությունը չի կարողանում վարել ազգային քաղաքականություն՝ պարբերաբար զիջելով տարածքները Եգիպտոսին և Պաղեստինին:
Իսրայելական ԼեԽԻ ընդհատակյա կազմակերպության նախկին անդամ, 1940-1948թթ. բրիտանական զորքերի դեմ պայքար մղած, ապա իսրայելական բանակի կազմում մինչև Սինայի թերակղզի հասած Էզրա Յահինը իսրայելական «7-րդ ալիք»-ին հայտնել է, որ իր համար մինչև հիմա անհասկանալի է, թե ինչու հաղթանակներից հետո Իսրայելը համաձայնեց նախ՝ Եգիպտոսին հանձնել Սինայի թերակղզին, ապա՝ Պաղեստինի հետ ստորագրել Օսլոյի համաձայնագիրը:
«Իսրայելի ժողովուրդը լռում է, թուլություն է ցուցաբերում, չի պայքարում իր թափած արյան համար: Ինչքա՜ն ընկերներ, ծանոթներ ու նրանց երեխաներ զոհվեցին այդ համաձայնագրերի պատճառով: Օսլոյի խայտառակ համաձայնագրի սերմերը ցանվել էին շատ տարիներ առաջ, երբ հենց այնպես Եգիպտոսին հանձնեցին հսկա Սինայի թերակղզին: Այդ ամենի հետևում կանգնած էր Մենահեմ Բեգինը (Իսրայելի վարչապետը 1977-1983թթ), նա սկսեց հանձնել, ապա հաջորդեցին Արիել Շարոնն ու Բենիամին Նեթանյահուն»,- ասել է իսրայելցի նախկին զինվորականը, որը հիմա հասարակական ակտիվ գործիչ է:
Իսրայելական տարբեր քաղաքներում այս թեմայի վերաբերյալ քննարկումներ և բողոքի ակցիաներ են տեղի ունենում ամեն տարի՝ կապված Օսլոյի համաձայնագրի ստորագրման օրվա՝ սեպտեմբերի 13-ի հետ:
1967թ. իսրայելական բանակը 6-օրյա պատերազմում գրավել է 25.000 ք/կմ տարածք զբաղեցնող Սինայի թերակղզին, սակայն հետագա տարիների բանակցությունների արդյունքում՝ 1979-1982թթ. ընթացքում հեռացել է թերակղզուց: Թեև այդ տարիների ընթացքում Սինայի թերակղզում բազմահազար հրեական ընտանիքներ էին հաստատվել թերակղզում, սակայն, իսրայելական բանակի հեռանալուց հետո այդ ընտանիքները ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը, որոշները զոհվեցին՝ չհասցնելով հեռանալ:
1993թ. Նորվեգիայում տեղի ունեցած իսրայելա-պաղեստինյան գաղտնի բանակցությունների արդյունքում, նույն տարվա սեպտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ստորագրվեց Օսլոյի պայմանագիր Իսրայելի և Պաղեստինի այն ժամանակվա ղեկավարների միջև: Դրանով կողմերը պարտավորվեցին մինչև 1999թ. ճանաչել Պաղեստինի անկախությունը:
11:59 25.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին11:59 25.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:30 25.05.2025
Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. ՍուրենյանՀանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...
10:14 25.05.2025
Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվելՄայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...
10:00 25.05.2025
Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհինՄայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...