12:17 02.03.2025
Երգ, պար, մեծ տոնախմբություն ու ժողովրդական խաղեր. այս ամենը վկայում է ազգային ամենաուրախ տոներից մեկի մասին. «Բարեկենդան օրեր են, խելքս գլխես կորեր է»: Բարեկենդան նշանակում է կենդանություն, բարի կյանք:
Մեծ Պահքից առաջ մարդիկ կուշտ ուտում են, ուրախանում, որ հաջորդ օրվանից անցնեն պահեցողության շրջան:
«Բուն Բարեկենդանը մեզ հիշեցնում է մեր դրախտային կյանքը, Տիրոջ ներկայությունը վայելելը, կատարյալ հոգևոր վիճակը, երբ մարդ մեղք չէր գործել, թաթախված չէր մեղքերի մեջ և ապրում էր Տիրոջ, կենդանական ու բուսական աշխարհի հետ կատարյալ ներդաշնակության մեջ»,- նշում է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:
Մարդու մեղքի պատճառով փոխվեց աստվածային տնօրինությունը: Մարդը դարձավ մահկանացու, զրկվեց բարի կենդանությունից: Դրախտից արտաքսումից հետո, սակայն, Աստված երես չթեքեց մարդկանցից, տվեց Իրեն մոտենալու հնարավորություն:
«Բուն Բարեկենդանը մեզ հիշեցնում է դրախտային վիճակը, որն ապրել են մեր նախամայրն ու նախահայրը: Մեզնից յուրաքանչյուրը կարող է հասնել այդ վիճակին: Մեծ Պահքը հուշում է, թե ինչպես կարող ենք վերադարձնել հավիտենական ուրախությունը»,- նշում է Տեր Արարատը:
Պահեցողության շրջանը մեզ աստիճանաբար բարձրացնում է հոգևոր աստիճանով՝ հասնելու մեր իրական նպատակին՝ արժանանալու Երկնային Արքայությանը, դրախտային վիճակին, հավելում է քահանան:
Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան ժամերգության ժամանակ, փակվում են եկեղեցիների վարագույրները։ Դրանք բացվում են Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին: Մեծ Պահքի ընթացքում վարագույրը բացվում է Ծաղկազարդի տոնին, Ավագ հինգշաբթի՝ Սուրբ Պատարագին և ոտնլվայի արարողությանը, Ս. Գրիգոր Լուսավորչի՝ մուտն ի վիրապ տոնին, Տեառնընդառաջի ու Ավետման տոներին, եթե վերջիններս հանդիպում են Մեծ Պահքի ընթացքում: Մինչև Սուրբ Հարության տոն Ավետարանն այլևս չեն համբուրում, այն խորհրդանշում է Ադամի ու Եվայի զրկվելը Կենաց Ծառի պտղից:
Ժամանակին Բարեկենդանին բնորոշ էին մեծ տոնախմբությունները, գլխավոր զվարճությունը դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին: Տոնը շարունակում են նշել նաև մեր օրերում՝ վերհիշով ազգային ավանդույթները: ԱՀԹ-ում տարբեր տարիների տոնը նշվել է տոնախմբություններով, շքերթներով: Մասնակիցները, դիմակներով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, շուջպար են բռնել: Կազմակերպվել են թատերական ներկայացումներ, ներկայացվել են ծիսական ուտեստներ, ձեռագործ աշխատանքներ, անցկացվել են ազգային խաղերի մրցումներ:
Մարտի 3-ից սկսվում է Մեծ Պահքը:
Նյութը՝ qahana.am-ի:
23:00 02.07.2025
Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանությունԲաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...
22:42 02.07.2025
Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումըՈւկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...
22:25 02.07.2025
Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու ՅորքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...
22:10 02.07.2025
Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածքՇենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...
22:07 02.07.2025
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվելԷգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...
21:57 02.07.2025
ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետԱյս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...