13:10 08.03.2025
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ.
«Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ, գործընկերուհիներ, շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Դուք բարեխղճորեն, բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով կատարում եք ձեր մասնագիտական պարտքը:
Ձեր մարդկային ու մասնագիտական որակների շնորհիվ են նաև գրանցվում այն դրական արդյունքները, որոնցով բնութագրվում է մեր ընդհանուր աշխատանքը, որոնք դրվում են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման հիմքում։
Դուք հավասարապես կրում եք ծառայության բոլոր դժվարությունները՝ աշխատանքը զուգորդելով ընտանիքի հիմնասյուն ու պահապան, երեխաների դաստիարակության երաշխավոր լինելու արժանապատիվ առաքելության հետ:
Խորին խոնարհումով շնորհավորում եմ նաև մեր զոհված ծառայակիցների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:
Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք համակարգում իրենց լուրջ ներդրումն են ունեցել:Շնորհավորում եմ ոստիկանների կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որոնք հուսալի թիկունք են օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:
Խաղաղություն ձեր ընտանիքներին:
Երջանկություն ձեզ, սիրելի՛ կանայք»:
22:45 06.05.2025
Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում […] ...
22:36 06.05.2025
Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […] ...
22:24 06.05.2025
ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետՌուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման և վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում […] ...
22:16 06.05.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 06.05.2025
Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե ՀովհաննիսյանՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...