ԱՄԷ-ն աջակցում է Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

ԱՄԷ-ն աջակցում է Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին

21:00 08.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել են զինված խմբավորումների հարձակումները Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա և աջակցել հանրապետությունում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄԷ ԱԳՆ կայքում։

«ԱՄԷ-ն դատապարտել է զինված խմբավորումների կողմից Սիրիայի Արաբական Հանրապետությունում անվտանգության ուժերի դեմ իրականացված հարձակումները»,- ասվում է փաստաթղթում։ Ինչպես նշել է գերատեսչությունը, ԱՄԷ-ն հանդես է գալիս «բոլոր տարածքների նկատմամբ Սիրիայի կայունության և ինքնիշխանության պահպանման օգտին», ինչպես նաև աջակցում է երկրում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր ջանքերին։

Մարտի 6-ին Լաթաքիա նահանգի տարբեր հատվածներում բախումներ են սկսվել Սիրիայի անվտանգության ուժերի եւ հանրապետության նախկին նախագահ Բաշար ալ Ասադին աջակցող զինված խմբավորումների միջեւ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին

22:36 06.05.2025

Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […] ...

ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ

22:24 06.05.2025

ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման և վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում […] ...

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

22:16 06.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

22:11 06.05.2025

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...

SHANTNEWS

22:00 06.05.2025

SHANTNEWS

«Բարսելոնայի» հարձակվողը գովել է «Ռեալի» ֆուտբոլիստին

21:48 06.05.2025

«Բարսելոնայի» հարձակվողը գովել է «Ռեալի» ֆուտբոլիստին

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոյի մասին, գրում է Madrid Universal-ը: «Ռոդրիգոն զարմանալի ֆուտբոլիստ է: Նա ֆենոմեն է: Նա լավագույններից մեկն է, որին երբևէ տեսել եմ: Նրան այնպես չեն գնահատում, ինչպես արժանի է: Կարծում եմ՝ դա անարդար է»,- ասել է բրազիլացին: Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն 50 խաղում դարձել է 13 գոլի […] ...

BACK_TO_TOP