11:15 09.03.2025
Այսօր Մեծ Պահքի Երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման կիրակի։ Մեծ Պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստացել է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից և խորհրդանշում է նախամարդու դրախտից արտաքսվելը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Ադամն ու Եվան չպահեցին Աստծո կողմից իրենց տրված առաջին «պահքը» և ճաշակեցին բարու և չարի գիտության պտուղը:
Ադամի ընտրությունը փոխեց աշխարհը, բայց փոփոխված աշխարհում մարդն իր արժեքը չկորցրեց շնորհիվ Երկրորդ Ադամի:
Օրվա խորհրդով պայմանավորված փորձում ենք հիշել և արժևորել Ադամի կորցրածը, բայց նաև՝ գնահատել ու վերապրել այն, ինչ պարգևեց մեզ Երկրորդ Ադամը՝ Հիսուս Քրիստոս:
Ակնկալելով մեր անկեղծ զղջումը՝ Քրիստոս հրավիրում է ամենքիս ապաշխարության ու առաջնորդում դեպի Ճշմարտություն և Կյանք»,-ասված է հաղորդագրության մեջ:
17:54 06.05.2025
Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ․ Էլվեր Բալիչ«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է O Jogo-ն: «Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող տեղաբաշխմամբ: Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը: Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյուի […] ...
17:42 06.05.2025
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով: Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ […] ...
17:36 06.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտի որակական զարգացմանը միտված մի շարք հարցեր: […] ...
17:32 06.05.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետՄայիսի 6-ին Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Քննարկվել է տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ «Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝ երկու […] ...
17:28 06.05.2025
Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներՄայիսի 6-ին՝ ժամը 14:06-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Opel», «Chevrolet», «Lexus» և «Opel Combo» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները […] ...