08:49 11.04.2018
Ֆեյսբուք ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երեկ ԱՄՆ Կոնգրեսում հինգ ժամ շարունակ պատասխանել է օրենսդիրների հարցերին:
Լսումների ընթացքում Ցուկերբերգը բազմիցս ստիպված է եղել ներողություն խնդրել. նախ այն բանի համար, որ 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու նպատակով Ռուսաստանի հետ կապված կառույցներն օգտագործել են Ֆեյսբուքը, այնուհետև վերջին սկանդալի համար՝ կապված «Քեմբրիջ Անալիթիկա» ընկերության հետ: Վերջինս օգտագործել է 87 միլիոն օգտատերերի անհատական տվյալները, որպեսզի վերլուծի ընտրողների քաղաքական նախապատվությունները՝ կրկին 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների համար:
«Այժմ պարզ է, որ մենք բավականաչափ գործողություններ չենք ձեռնարկել, որպեսզի կանխենք այդ գործիքների օգտագործումը վատ նպատակներով: Մենք մեր պատասխանատվությունը բավարար չէինք գնահատել, և դա մեծ սխալ էր, դա իմ սխալն էր և ես ներողություն եմ խնդրում: Ես եմ Ֆեյսբուքի հիմնադիրը, ես եմ այն կառավարում և ես եմ պատասխանատու այն ամենի համար, ինչ այստեղ կատարվում է», – նշել է Ցուկերբերգը:
Ֆեյսբուքի հիմնադիրը նաև նշել է, որ այս սկանդալը մեծապես չի ազդել սոցցանցի օգտատերերի թվի վրա:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ22:39 22.08.2025
Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգիԵրևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...
22:34 22.08.2025
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատունԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...
22:30 22.08.2025
37-ամյա աշտարակցու տնամերձ հողամասում կանեփի 164 բույս է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աշտարակի 37-ամյա բնակիչն ապօրինի պահում, օգտագործում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Օգոստոսի 18-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 164 բույս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...
22:24 22.08.2025
Ալիևն ակնարկում է՝ իր երկիրը պատրաստվում է նոր պատերազմի․ ո՞ւմ հետ է այս անգամ պատերազմելու ԱդրբեջանըԻլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պետք է պատրաստ լինի նոր պատերազմի: Թե կոնկրետ ո՞ր երկրի հետ է հավանական համարում ռազմական գործողությունները, Ադրբեջանի նախագահը չի ասել: Ի՞նչ առիթով է Ալիևը հանդես եկել իր հերթական ռազմատենչ հայտարարությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Քելբաջարի վերաբնակիչների հետ և հայտարարել է, […] ...
22:19 22.08.2025
Շատջրեք գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների աշխատանքի շնորհիվ․ կա վիրավորՕգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են բնակելի […] ...
22:15 22.08.2025
Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորածՈրպես անհետ կորած որոնվում է 1999 թվականին ծնված Հրաչյա Արաբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...