15:17 16.03.2025
Երեք տարվա ընթացքում Ջեյմս Ուեբ աստղադիտակը տրամադրել է բազմաթիվ եզակի տվյալներ Տիեզերքի հեռավոր անկյունների մասին: Կանզաս նահանգի համալսարանի գիտնական Լիոր Շամիրի ղեկավարած նոր հետազոտությունը բացահայտել է խորը տիեզերքի ամենազարմանալի և առեղծվածային առանձնահատկություններից մեկը. գալակտիկաների մեծ մասը պտտվում է նույն ուղղությամբ: Աշխատանքը հրապարակվել է Monthly Notices of the Royal Astronomical Society (MNRAS) ամսագրում:
Խորը տիեզերքի պատկերների վերլուծությունը, որը ստացվել է Advanced Deep Extragalactic Survey (JADES) նախագծի շրջանակներում, ցույց է տվել, որ գալակտիկաների մոտ երկու երրորդը պտտվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, մինչդեռ միայն մեկ երրորդն է պտտվում ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, JADES նախագծի շրջանակում ուսումնասիրվել է 263 գալակտիկա, որոնց պտույտը կարող էր հստակորեն որոշվել:
«Տարբերությունն այնքան ակնհայտ է, որ դա կարելի է նկատել առանց հատուկ գիտելիքների: … Յուրաքանչյուր ոք, ով կնայի պատկերներին, կկարողանա տեսնել դա», – ասել է Շամիրը:
Ժամանակակից տիեզերագիտության տեսանկյունից տարբեր ուղղություններով պտտվող գալակտիկաների թիվը մոտավորապես նույնը պետք է լինի։ Այնուամենայնիվ, Ջեյմս Ուեբ աստղադիտակի տվյալները ցույց են տալիս ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտվող գալակտիկաների հստակ գերակշռում, ինչը մարտահրավեր է նետում Տիեզերքի մասին գոյություն ունեցող գաղափարներին:
Շամիրն առաջարկել է այս երևույթի երկու հնարավոր պատճառ. Առաջին վարկածն այն է, որ Տիեզերքը կարող էր ծնվել պտտման որոշակի ուղղությամբ: Սա համահունչ է «սև խոռոչի» տեսությանը, որի համաձայն, Տիեզերքը հանդիսանում է սև խոռոչի ներքին հատված: Եթե դա ճիշտ է, ապա գոյություն ունեցող տիեզերաբանական մոդելները կարող են թերի լինել:
Երկրորդ վարկածը կապված է Դոպլերի էֆեկտի հետ։ Երկիրը պտտվում է Ծիր Կաթինի կենտրոնի շուրջ, ինչը կարող է հանգեցնել հակառակ պտտվող գալակտիկաների լույսի ավելի պայծառ երևալուն: Եթե այս բացատրությունը հաստատվի, դա գիտնականներին կստիպի վերանայել տարածության հեռավորությունները չափելու ձևը, ինչը կարող է բացատրել նաև տիեզերքի ընդլայնման արագության անհամապատասխանությունը և մեծ գալակտիկաների գոյությունը, որոնք, ըստ ներկայիս տվյալների, ավելի հին են, քան բուն տիեզերքը:
22:17 18.08.2025
Ի՞նչ են ընդունում ու հանձնում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը. հարցազրույց Արման Մելիքյանի հետՎարչապետն այսօր հանդես եկավ ուղերձով: Վաշինգտոնյան գործընթացից հետո այսօր Հայաստանում է Իրանի նախագահը: Այս օրերին աշխարհի ուշադրությունը սևեռված էր Ալյասկայում տեղի ունեցած Թրամփ – Պուտին հանդիպմանը, որտեղ ըստ ռուսաստանցի պաշտոնյաների, քննարկման թեմաների շարքում նաև Սպիտակ տանը տեղի ունեցած գործընթացն էր: Ինչո՞վ են այս իրադարձությունները առանձնահատուկ: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման […] ...
22:08 18.08.2025
Վեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքներըՎեդիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները։ Այս մասին հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:54 18.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցի կարգավորումը պետք է լինի երկարաժամկետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը պետք է լինի երկարաժամկետ։ «Մենք պատրաստվում ենք ապահովել, որ եթե խաղաղություն հաստատվի, այն լինի երկարաժամկետ», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ։ «Մենք երկու տարի չենք խոսում խաղաղության մասին, որից հետո մենք կրկին կհայտնվենք այս խառնաշփոթի մեջ։ Մենք […] ...
21:46 18.08.2025
ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի ԲաքունՌուսաստանի Զինուժը ուժգին հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող Արդրեջանին պատկարող նավթային ենթակառուցվածքի վրա՝ տասնյակ միլիոնավոր դոլլարների վնաս հասցնելով Բաքվին: Ալիևի վարչակազմում դա ընդունել են՝ որպես իրենց ուղված ուղիղ մարտահրավեր: Կոնկրետ ինչի՞ն են հարվածել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օդեսայի մարզում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ուներ մի մեծ նավթաբազա և ահա հենց այդ նավթաբազան […] ...
21:36 18.08.2025
Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ ենՕգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ […] ...