23:31 31.03.2025
Կորեական համալսարանի պրոֆեսոր Իմ Ջու Ռյուն և նրա հետազոտական թիմը առաջարկել են Գուստավ Կլիմտի «Համբույր» կտավում կարմիր «սկավառակների» սիմվոլիզմի նոր մեկնաբանություն: Գիտնականները ուսումնասիրել են այդ տարրերի կապը fin de siècle դարաշրջանի բժշկական հայտնագործությունների միջև(19-րդ և 20-րդ դարեր): Աշխատանքը հրապարակվել է Journal of Korean Medical Science (JKMS) ամսագրում:
«Համբույր» կտավի ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կնոջ կրծքավանդակում և ծնկներում պատկերված են կարմիր շրջանների խտություններ, որոնք հիշեցնում են էրիթրոցիտներ(խմբ.արյան կարմիր բջիջներ): Հետազոտողները ենթադրում են, որ դրանք խորհրդանշում են արյան կենսական ուժն ու ֆիզիոլոգիական էությունը՝ միավորելով սիրո կենսաբանական և հուզական բնույթը նկարում: Գիտնականների կարծիքով, սիրահարների հագուստը նկարում պատկերում է կյանքի սկզբնավորման երեքօրյա ցիկլը՝ հարստացված ֆիզիոլոգիական խորհրդանիշներով:
Հետազոտության հիմնական պատմական ասպեկտներից մեկն առնչվում է Կարլ Լանդշտայներին՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրին, ով 1901 թվականին բացահայտել էր ABO արյան խմբերի համակարգը: Նրա աշխատանքը հրապարակվել էր ավստրիական Wiener Klinische Wochenschrift բժշկական ամսագրում, որի խմբագիրն էր պրոֆեսոր Էմիլ Ցուկերկանդլը՝ Կլիմտի ընկերը: 1903 թվականին Կլիմտը խնդրել էր Ցուկերկանդլին կազմակերպել անատոմիայի մասին դասախոսություն նկարիչների համար, ինչը, հավանաբար, իր ազդեցությունն է ունեցել Կլիմտի ստեղծագործական մեթոդի վրա: Հայտնի է նաև, որ Կլիմտն ուներ գերմանական Meyers Großes Konversations-Lexikon հանրագիտարանը, որտեղ ընդգրկված էին էրիթրոցիտների գունավոր պատկերներ՝ դրանք կարող էին ոգեշնչել նկարչին՝ նման ձևեր իր արվեստում ներառելու համար:
Հետազոտողները նաև ուշադրություն են դարձրել կտավում կարմիր սկավառակների տեղադրմանը: Կնոջ ձեռքերը «Համբույր» կտավում ձևավորում են սրտի ուրվագիծ, իսկ կրծքավանդակի կարմիր սկավառակները դրված են այս խորհրդանշական սրտի կողքին՝ ընդգծելով կյանքի բաբախող ուժը: Ծնկների վրա գտնվող սկավառակները, գիտնականների կարծիքով խորհրդանշում են դաշտանային արյունը՝ ակնարկ վերարտադրողական կարողությանը և կյանքի շարունակությանը: Սա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ Կլիմտը գիտակցաբար ներառել է դաշտանի թեման՝ որպես իր գեղարվեստական ստեղծագործության հիմնական տարր։
Այս կարմիր տարրերի ազդեցությունը նկարի ընկալման վրա ստուգելու համար թիմը ստեղծեց Kiss-ի փոփոխված տարբերակը՝ RBC Knockout Kiss, որում կարմիր սկավառակները հանվեցին: 2022 թվականին Ուլսանի Միջազգային արվեստի տոնավաճառում (UiAF) 300 հանդիսատես համեմատել է բնօրինակն ու փոփոխված տարբերակը: Բնօրինակն առաջացնում էր ասոցիացիաներ ինտենսիվության, գեղեցկության, կենսունակության և երիտասարդության հետ, մինչդեռ փոփոխված տարբերակը ընկալվում էր որպես միապաղաղ, անշարժ և անկենդան:
«Կլիմտի «Համբույրը» գլուխգործոց է, որը ոչ միայն փոխանցում է սիրո էքստազը, այլև վարպետորեն համատեղում է արվեստն ու բժշկությունը: Իր դարաշրջանի գիտական գիտելիքները գեղարվեստական սիմվոլիզմի վերածելով՝ Կլիմտը ստեղծեց մի գործ, որն այսօր էլ շարունակում է գերել դիտողներին»,- նշել է պրոֆեսոր Ռյուն:
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...
10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...
10:08 18.06.2025
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...