Վարչապետը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+22.09 oC

Վարչապետը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը

21:50 22.09.2018

Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ:

Վարչապետը նախ եղել է «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանում և ներկա գտնվել լոլիկի վերամշակման նոր հոսքագծի բացմանը, որի շնորհիվ ակնկալվում է մթերման և արտադրության ծավալի աճ: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել լոլիկի վերամշակման, տոմատի մածուկի, հյութերի, կոմպոտների, մրգերի վերամշակման և պահածոների արտադրամասերում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ընկերության ղեկավարությունը վարչապետին տեղեկացրել է, որ սարքավորումների և գործարանի ենթակառուցվածքի արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակում 2018 թ. ներդրվել է 3.5 մլն ԱՄՆ դոլար։ Շահագործման է հանձնվել լոլիկի վերամշակման համար նախատեսված իտալական առաջատար Cavalieri սարքավորումը, որն արտոնագրված տեխնոլոգիա է և իր տեսակի մեջ միակ հոսքագիծն է ԵԱՏՄ–ում։ Նշվել է, որ ներկայում ընկերությունն ունի ավելի քան 1000 աշխատակից (2018թ. 25 տոկոս աճ)։ Փոքր և միջին բիզնեսի հետ համագործակցության արդյունքում այս տարի գյուղհումքի մթերումը կրկնապատկվել է՝ գերազանցելով 2 մլրդ դրամը։ Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, ԱՄՆ, Կանադա, Անգլիա և Ղազախստան:

Զարգացման ծրագրերի մասով վարչապետը տեղեկացվել է, որ առաջիկա 5 տարում ընկերությունը ծրագրում է կրկնապատկել արտադրության աճը (նախատեսվում է արտադրական նոր մասնաճյուղի հիմնում), 3.5 անգամ ավելացնել արտահանման ծավալը, ավելացնել արտադրատեսականին և բարելավել արտադրանքի որակը:

«Արտֆուդ»-ի ղեկավարությունը նաև կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ ներկայում գործարանում կա մոտ 100 թափուր սեզոնային աշխատատեղ` 90000 դրամ աշխատավարձով, որոնք, սակայն, չեն համալրվում, քանի որ մարդիկ չեն ցանկանում զրկվել աղքատության նպաստից: Վարչապետը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում աղքատության տրամաբանությունը աշխատանքի տրամաբանությամբ փոխելու և աշխատելը խրախուսելու ուղղությամբ:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է նաև Արարատի գինու գործարան՝ ծանոթացել խաղողի մթերման գործընթացին և ընթացիկ արդյունքներին: Նշվել է, որ 2018 թ. գործարանում նախատեսում են մթերել 14-18 հազ. տոննա խաղող, այս պահի դրությամբ արդեն մթերվել է 7 հազ. տոննա: Ընթացքի մեջ է գինու մթերման համար նախատեսված նոր տարաների տեղադրումը, որը թույլ կտա տարեկան մթերել մոտ 20 հազ. տոննա խաղող: Տեղեկացվել է, որ խաղողը մթերվում է առանց սորտային և քանակական սահմանափակումների, և վերջին 10 տարում մթերման ծավալը դինամիկ աճ է ունեցել՝ կազմելով 14-18 հազ. տոննա, իսկ իրացման ծավալը կազմել է 4-7 մլն շիշ: Աշխատանք է տարվում ոչ միայն ԱՊՀ, այլև եվրոպական շուկայում ամրապնդվելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կոնյակի հնեցման, տեսակավորման, շշալցման, փաթեթավորման արտադրամասերում: Ընկերության ղեկավարությունը երկրի վարչապետին է ներկայացրել ընթացիկ և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև հետագա ներդրումային ծրագրերը: Նշվել է, որ ներկայում գործարանում իրականացվում են տեխնիկական-տեխնոլոգիական մակարդակի բարձրացման, հումքի պահպանման հնարավորությունների և ծավալի ընդլայնման աշխատանքներ: Նախատեսվում է նաև ստեղծել ֆերմերային սպասարկման, աջակցման ծառայություն՝ նպատակ ունենալով թեթևացնել ֆերմերի գյուղատնտեսական աշխատանքի բեռը և ավելի որակյալ արտադրանք ստանալ: Դա նաև հնարավորություն կտա փոխել խաղողագործության մշակման կուլտուրան և սորտային կազմը և ամրապնդել ֆերմեր-վերամշակող կապը:

Վարչապետը կարևորել է Արարատի մարզում սննդարդյունաբերության և վերամշակող գյուղատնտեսության հետագա զարգացումը և նշել, որ գործադիրը պետական մեխանիզմների շրջանակում պատրաստ է աջակցել այդ գործընթացին:

Արարատի մարզ աշխատանքային այցի ավարտին վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Մասիս քաղաքի «Ինտեր ակվա» ձկնաբուծական ընկերություն, ծանոթացել արտադրական հնարավորություններին ու զարգացման հեռանկարային ծրագրերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:53 04.06.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

19:43 04.06.2025

Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

19:39 04.06.2025

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

19:28 04.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է «Միկա» մարզահամալիր

19:20 04.06.2025

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է «Միկա» մարզահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր` հուլիսի 11-20-ը Երևանում անցկացվելիք բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Նախարարի տեղակալին ներկայացվել են համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման և արդիականացման աշխատանքները։ «Միկա» մարզահամալիրում, մասնավորապես, արդեն կատարվել […] ...

Հունգարիայում հայտարարել են, որ ԵՄ-ն չի ձգտում Ուկրաինայում խաղաղության

19:10 04.06.2025

Հունգարիայում հայտարարել են, որ ԵՄ-ն չի ձգտում Ուկրաինայում խաղաղության

Եվրամիության առաջնորդները մտադիր են աջակցել Ուկրաինայում զինված հակամարտության շարունակությանը՝ չնայած Միացյալ Նահանգների խաղաղապահ ջանքերին, և ցանկանում են դրան ներքաշել նաև Հունգարիային, որը դեռևս խաղաղության կողմնակից է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գուիյաշը։ Նա հայտնել է, որ իր վերջին նիստում Հունգարիայի կառավարությունը վերանայել է Ուկրաինայում ռազմական իրավիճակը և եկել […] ...

BACK_TO_TOP