16:00 28.03.2025
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Դպրոցների բովանդակային կառավարումը ԿԳՄՍ նախարարության, իսկ վարչատնտեսական մասը՝ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի նախագծի ներկայացում»:
Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարի բավականին արդյունավետ համատեղ աշխատանք է կատարվել. տարբեր ոլորտների վերաբերյալ մի քանի կարևոր օրենսդրական փաթեթներ են քննարկվել, որի համար նախարարը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ հավելելով, որ այսօրվա նիստն էլ բացառություն չէ. քննարկվելու է նախարարության համար առանցքային և կարևոր բարեփոխումների փաթեթ, որը վերաբերում է դպրոցների կառավարմանը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս բարեփոխումը նոր չի մեկնարկել. դեռևս 2022 թվականին «Հանրակրթության մասին» օրենքի մեծածավալ փոփոխություններով դպրոցների բովանդակային կառավարումը տարանջատվել է վարչատնտեսականից: «Այս ճանապարհով գնալով՝ տեսնում ենք, որ նաև հետագա փոփոխությունների կարիք կա, որպեսզի բովանդակային իմաստով միասնական ստանդարտ ունենանք բոլոր դպրոցներում: Կարևոր է այն աշխատանքը, որ այժմ էլ արվում է բոլոր մարզերում և Երևանում՝ դպրոցների համակարգման և բնականոն գործունեության ապահովման նպատակով: Խոսքը այն մասին չէ, որ տեղերում գործառույթ չկա իրականացնելու. խնդիրն ավելի շուտ պարտականությունների և դերերի ճիշտ բաշխման մեջ է: Կրթության որակի և բովանդակության հետ կապված հարցերը պահանջում են նույն մոտեցումը՝ անկախ նրանից, թե որ բնակավայրում է դպրոցը տեղակայված: Սա նաև հստակ ուղերձ է՝ ամրագրված Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում, որի առաջին թիրախային ուղղությունը բոլոր բնակավայրերում սովորողների համար որակյալ կրթության հասանելիության ապահովումն է: Օրենսդրական այս նախաձեռնությունն այդ նպատակի իրականացմանն ուղղված հերթական քայլն է»,-նշել է նախարարը՝ միաժամանակ կարևորելով տարիներ առաջ սկիզբ առած ապակենտրոնացման գործընթացը և համայնքահեն հարցերի կարգավորման շրջանակը:
«Ակնհայտ է՝ որոշակի անցումային փուլի ժամանակահատված է պահանջվելու, որպեսզի համայնքների կարողությունները բավարար լինեն խնդիրներին որակյալ լուծում տալու համար, որոնք առկա են, օրինակ, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների պարագայում, ընդ որում՝ օբյեկտիվ պատճառներով: Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ վերոնշյալ հաստատությունները պետք է շարունակեն մնալ համայնքային, և անհրաժեշտ է աշխատել համայնքների կարողությունների բարելավման ուղղությամբ: Դպրոցների պարագայում պիլոտային ծրագիր է իրականացվում հատկապես կրթահամալիրների մասով՝ հասկանալու, թե ինչպես կարող են համայնքներն ավելի ակտիվ ներգրավվել դպրոցների կառավարման գործընթացում, որը, սակայն, ժամանակ է պահանջելու: Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ կրթության բովանդակությունը միասնական ստանդարտի հարց է, և այն պետք է ունենա ավելի ուղղաձիգ տրամաբանություն՝ ընձեռելով նաև բավարար ճկունություն՝ տեղերում, ըստ համայնքների կարիքների, հարցերին ավելի ակտիվ ու հասցեական արձագանքելու: Հանրակրթության նոր պետական չափորոշիչը հենց այդ տրամաբանությամբ է կազմված, որը մի կողմից ստանդարտ է սահմանում, մյուս կողմից տալիս է ճկունություն, որպեսզի դպրոցը կարողանա նաև համայնքի կարիքներին բավարարող կրթություն իրականացնել: Այս փաթեթի շրջանառման ժամանակ հաճախ ենք մեղադրանքներ լսում, թե գնում ենք ամբողջական կենտրոնացման, սակայն իրականում տրամաբանությունը բոլորովին այլ է. բովանդակային միասնական ստանդարտ ունենալով՝ մնացած ծառայությունների իրականացումը վերապահել տեղերին և նաև աշխատել համայնքների հետ՝ դրանց կարողությունների զարգացման և հետագայում ավելի մեծ տեղ տալու համար: Հուսով եմ՝ ձեզանից ստացված արձագանքները ևս կօգնեն, որպեսզի դիտարկենք որոշ դրույթներ խմբագրելու կամ լավ առաջարկների պարագայում դրանք ներառելու հարցը»,-նշել է նախարարը՝ խորհրդի անդամներին մաղթելով արդյունավետ քննարկում:
Օրակարգի հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ օրենսդրական փաթեթի նախագծի շրջանակում ներկայացնելով մի շարք թվային ցուցանիշներ: Նրա խոսքով՝ հանրապետության շուրջ 1350 դպրոցից մարզային ենթակայության են 313 հիմնական և 745 միջնակարգ դպրոցներ, Երևան քաղաքում՝ 140 հիմնական և 13 միջնակարգ դպրոցներ: ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ հիմնականում ավագ, հատուկ և մասնագիտացված դպրոցներն են: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ հավասարապես որակյալ կրթություն ապահովելու նպատակով նախարարության կողմից վերլուծություն է կատարվել՝ պետական քաղաքականության շրջանակում իրականացվող ծրագրերի համատեքստում տարբեր լիազոր մարմինների ենթակայությամբ գործող դպրոցներում գրանցված արդյունքների վերաբերյալ։
«Ըստ այդ ցուցանիշների, օրինակ, կամավոր ատեստավորված ուսուցիչների 20 տոկոսն այս պահին աշխատում է ԿԳՄՍՆ ենթակայությամբ դպրոցներում, մինչդեռ դպրոցների 8 տոկոսն է ընդամենը նախարարության ենթակայության: Ակնհայտ է, որ հատկապես ավագ դպրոցներում կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների թիվն անհամեմատ մեծ է, քան հիմնական դպրոցներում: Մենք ունենք նաև ցուցանիշներ կրթական մակարդակների ավարտական քննությունների համեմատությամբ՝ վերլուծելով «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների միջին միավորները: Եթե փորձենք ավարտական քննությունների ցուցանիշներն ըստ որակի դասավորել, ապա 1-ին տեղում վարժարաններն են և կրթահամալիրները, հետո ավագ, ապա՝ մյուս դպրոցները: Մյուս խնդիրն էլ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներն են՝ որակյալ կրթության կազմակերպման և երեխաների սոցիալիզացիայի առումով»,-նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ այս բոլոր վերլուծությունների արդյունքում էլ մշակվել է օրենսդրական փաթեթը, համաձայն որի՝ դպրոցների բովանդակային կառավարումը կհանձնվի ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական մասը՝ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին:
Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ այս գործընթացը, բնականաբար, մեծ ռեսուրս է պահանջելու նախարարությունից, որին այս հարցում օգնության են գալու թվայնացման գործիքները: Գույքագրվել և քարտեզագրվել են թվայնացման ենթակա բոլոր գործընթացները, առավել ևս, որ ներկայում դպրոցներում թվայնացված են բավականին մեծ թվով գործառույթներ՝ ուսումնական գործընթացի, անհատական վկայականների տրամադրման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և այլ ուղղություններով: «Այսինքն՝ այդ ամբողջ տեղեկատվությունը թվայնացված կլինի, և մոնիթորինգային տեսանկյունից հստակ կարող ենք տեսնել՝ որ դպրոցում ինչպիսի իրավիճակ ունենք: Որոշակի գործառույթներ ուղղակիորեն համակարգվելու են նախարարության կողմից, որոնք հիմնականում բովանդակային կառավարմանը վերաբերող խնդիրներն են: Դպրոցների կառավարման համակարգն արդեն երրորդ տարին է՝ ինչ փոփոխության է ենթարկվել, որը մեզ համար սկզբունքային գործընթաց է, և պետք է այն շարունակենք՝ սահմանված չափանիշներին համապատասխան որակյալ կադրերով դպրոցներն ապահովելու նպատակով: Ինչ վերաբերում է վարչատնտեսական կառավարմանը, ապա այս պահին էլ այն իրականացվում է լիազոր մարմինների կողմից, և այս գործընթացի հետ կապված որոշակի աշխատանքներ արդեն իսկ կատարվում են կառավարման նոր համակարգի համատեքստում: Արտապատվիրակման պիլոտային ծրագիր է իրականացվելու երկու մարզում՝ հաշվապահական և գնումների ծառայությունների հետ կապված, և արդյունքների գնահատումից հետո, եթե կարիքը լինի, ծրագիրը կշտկվի և կներդրվի արդեն ողջ հանրապետությունում»,-նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ ներկայում քննարկվում է այլ վարչատնտեսական գործառույթներ ևս մասնագիտացված կազմակերպություններին պատվիրակելու հարցը, որը դեռևս վերլուծության փուլում է:
Անդրադառնալով կրթահամալիրներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ կգործեն շուրջ 70 կրթահամալիրներ, որոնց 90%-ից ավելին նոր կառուցվող ենթակառուցվածքներ են, որոնք ունենալու են թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական բաղադրիչ: «Այս կրթահամալիրները կառուցվում են փոքր գյուղական բնակավայրերում, որոնցում հիմնականում այլ ենթակառուցվածքներ չկան, իսկ այս դպրոցներն ունեն շատ լավ բակային մարզադաշտ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, բավական մեծ տարածքներ՝ մեծահասակների կրթության և երիտասարդների համար տարբեր միջոցառումներ կազմակերպելու նպատակով, հետևաբար դրանք ծառայելու են որպես համայնքային կենտրոններ՝ իրենց ողջ ենթակառուցվածքները համայնքի կարիքներին ծառայեցնելու ձեւաչափով։ Ներկայում իրավական կարգավորումներ ենք մշակում, որպեսզի կարողանանք այս բոլոր գործառույթները համատեղել մի ենթակառուցվածքում, սակայն ակնհայտ է, որ համայնքների դերակատարությունն այս հարցում մեծ է, որովհետև համայնքը պետք է բարձրաձայնի՝ ինչ տիպի ծառայությունների կարիք ունի, և դպրոցը կարողանա դրանք ապահովել համայնքի հետ համատեղ»,-նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ կրթահամալիրների վարչատնտեսական կառավարումը մեծապես կիրականացվի համայնքների կողմից, և դրանք էլ պատասխանատու կլինեն այդ ենթակառուցվածքների կառավարման, պահպանության և մնացած այլ հարցերով:
Զեկույցից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, որոնք, մասնավորապես, վերաբերել են դպրոցների կառավարման համակարգի, համապատասխան ուսումնասիրության առկայության, հանրային ավելի մեծ քննարկման անհրաժեշտության, համայնքներում համապատասխան մասնագետներ առկայության և տեղերում մշտադիտարկման կարևորության, դպրոցներում անվտանգ սննդի ապահովման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, արտադպրոցական հաստատությունների գործունեության և այլ խնդիրների:
Նիստի ավարտին նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ նշելով, որ բոլոր դիտարկումները հավելյալ կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն։
11:18 30.04.2025
Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […] ...
11:07 30.04.2025
Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […] ...
10:57 30.04.2025
Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք ՈւոլցԵվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները։ Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք հստակեցրել ենք, որ Ուկրաինային ապագա օգնությունը պետք է ղեկավարի Եվրոպան», – ասել է Ուոլցը։ Ապրիլի 19-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...
10:52 30.04.2025
Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետՌուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։ «Նա կցանկանար դադարեցնել պատերազմը։ Ես կարծում եմ՝ այո», – ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետի ավարտին ուկրաինական ճգնաժամի առաջացման հավանականություն անգամ չկար։ Նա նշել է, որ հակամարտությունը հնարավոր դարձավ նախկին […] ...
10:45 30.04.2025
Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել ՀեգսեթինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Signal Messenger-ում զրույցների հետ կապված սկանդալին, որին ներգրավված էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ինքը հավատում է Հեգսեթի կարողությանը՝ դառնալ գերատեսչության լավ ղեկավար։ «Նա տաղանդավոր տղա է։ Նա երիտասարդ է։ Նա խելացի է, շատ կրթված։ Եվ ես կարծում եմ, որ նա շատ լավ, հուսով եմ՝ գերազանց պաշտպանության նախարար […] ...
10:35 30.04.2025
Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը ՀայաստանումԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Հնչել է Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմը»։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր […] ...