18:36 28.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության իրազեկման հանդիպում» միջոցառումը. նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, մասնավորապես անդրադարձ է եղել պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, երիտասարդական պորտալում կատարված փոփոխություններին:
«Ձեզ հետ հանդիպում ենք նոր իրավիճակում, երբ նաև ձեր շնորհիվ ունենք «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք, որը մշակվել է ամենամասնակցային ձևաչափով և անցել է քննարկման տարբեր փուլեր: Սա նաև հավելյալ պատասխանատվություն է՝ համատեղ աշխատանքով ապահովելու դրական արդյունքներ»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ երիտասարդական քաղաքականության կարևոր խնդիրներից մեկը ստեղծված հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների պատշաճ իրազեկվածությունն է, և հանդիպումը նաև այդ նպատակով է կազմակերպված։ Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ ոլորտի չիրացված ներուժը բացասաբար է անդրադառնում հասարակության զարգացման վրա, ուստի կարևոր է, որ հատկապես երիտասարդները ձեռք բերած տեղեկությունը տարածեն տարբեր հարթակներում, նաև սեփական միջավայրում:
Նախարարի հաջորդ շեշտադրումը վերաբերում էր համայնքային կյանքի կազմակերպման գործում երիտասարդների ներգրավմանը. «Արդեն իսկ որոշ համայնքներում ներդրվել է հնարավորություն, ըստ որի համայնքային բյուջեի ծախսման ուղղությունները որոշվում են համայնքի բնակիչների ներկայացրած առաջարկների հիման վրա:
Համայնքային բյուջեների ծախսերում նաև ձեր մոտեցումները ներկայացնելու, համայնքի կյանքի որակի բարելավման համատեքստում դրանց կյանքի կոչման նպատակահարմարությունը դիտարկելու առումով դուք պետք է լինեք առավել ակտիվ»:
Նախարարը կարևորել է, որ երիտասարդական կենտրոնները դառնան այն հարթակները, որտեղ կծավալվեն այսօրինակ խոսակցություններ՝ հետագայում համապատասխան արդյունքներ ունենալու մղումով:
Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է նաև որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդների զբաղվածության խնդիրը։
«Երիտասարդական քաղաքականության և հատկապես երիտասարդական կենտրոնների գործիքակազմն ուղղված է նաև որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդներին: Ակնհայտ է, որ այստեղ մենք և դուք ունենք համատեղ աշխատանքի անհրաժեշտություն: Կարևոր է այս խմբի համար աշխատելու հնարավորության ստեղծումը՝ նախապես հասկանալով, թե ինչի կարիք կա՝ գուցե հավելյալ կրթության, զբաղվածության ծրագրերի»,- ասել է նախարարը:
Ամփոփելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը ներկաներին կոչ է արել հանդես գալ նոր առաջարկներով:
Ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ոլորտի փոփոխությունների ու հնարավորությունների մասին իրազեկվածությունն ապահովելու տեսանկյունից կարևորելով հանդիպման ձևաչափը: Նա առանձնակի անդրադարձել է երիտասարդական կենտրոնների գործառույթներին՝ ընդգծելով, որ դրանք պետք է նպաստեն ծրագրերի մասին իրազեկմանը՝ խթանելով ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, որակյալ ժամանցի կազմակերպմանը, երիտասարդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը:
«Երիտասարդական կենտրոններին վերաբերում ենք որպես սոցիալական գործընկերների, որոնց առաքելությունը համայնքներում երիտասարդական քաղաքականությունը կյանքի կոչելն է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրել է, որ առաջիկայում մասնակցային հիմունքներով մշակվելու է կենտրոնների ուղեցույցը, որից հետո այն տրամադրվելու է կենտրոններին՝ գործածության:
Նա նաև կոչ է արել չսահմանափակվել դրամաշնորհային ծրագրերով և ընդլայնել իրենց գործունեությունը ոլորտում, ինչպես նաև բարձրացնել ոլորտային իրազեկվածությունը ԿԳՄՍՆ escs.am կայքի, ինչպես նաև antitrafficking.am, erit.am կայքերի միջոցով:
Ներկաները բանախոսներին ուղղել են ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։
Հանդիպումը կայացել է Գերմանիայի կառավարության և ԵՄ ֆինանսական աջակցությամբ, GIZ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների, երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակում:
16:00 19.06.2025
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերինԱրթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանին, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Լեռնիկ Ստեփանյանին, Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում […] ...
15:53 19.06.2025
Ինձագին բացատրել է՝ ինչու է հեռացել «Ինտերից»«Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Սաուդյան Արաբիա տեղափոխվելը որակել է հարմարավետության գոտուց դուրս գալ: «Ես ընդունեցի մարտահրավերն ու դուրս եկա հարմարավետության գոտուց մի քանի տարի «Ինտերում» մնալուց հետո: Չկա այլ թիմ, որտեղ ցանկանում էի աշխատել: Ուզում էի փոխել մտածելուս ձևը, խաղային ոճը: Ցանկանում էի նոր ինչ-որ բան փորձել»,-ասել է Ինձագին: Սիմոնե Ինձագին 4 […] ...
15:46 19.06.2025
Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արարատ համայնքի «Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
15:36 19.06.2025
Ավտոբուսի ոչ սթափ վարորդն ազատվել է աշխատանքիցԹիվ 23 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Տեղեկացնում եմ, որ առավոտյան Իսակովի պողոտայում ՃՏՊ վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։ Հարկ եմ համարում […] ...
15:26 19.06.2025
Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՀունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանն առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր […] ...
15:16 19.06.2025
«Ֆլորիդա Փանթերզը» 2-րդ տարին անընդմեջ նվաճել է Սթենլիի գավաթըՍթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչ սերիայի 6-րդ խաղում «Ֆլորիդա Փանթերզը» 5-1 հաշվով հաղթել է «Էդմոնտոն Օյլերսին»՝ պատմության մեջ 2-րդ անգամ նվաճելով Սթենլիի գավաթը: Փոլ Մորիսի թիմի կազմում 4 գոլով աչքի է ընկել Սեմ Ռեյնհարթը: Նախորդ անգամ եզրափակիչ դիմակայության մեկ խաղում դարպասի գրավմամբ 4 անգամ աչքի էր ընկել «Մոնրեալ Կանադիենսի» լեգենդար հոկեյիստ Մորիս Ռիչարդը (1957 թ.): «Ֆլորիդա […] ...