Հակոբ Արշակյանը հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Հակոբ Արշակյանը հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետի հետ

16:42 01.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 1-ին հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ:

«Չեռնոգորիայի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է»,- ողջունելով Ֆիլիպ Իվանովիչին՝ ասել է Հակոբ Արշակյանը: Երկկողմ հարաբերությունների շրջանակում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես կապերի ամրապնդման փոխադարձ հանձնառության ամուր ցուցիչ:

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ քաղաքացիական նախաձեռնությամբ խորհրդարան ներկայացված ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը հաջողությամբ անցել է բոլոր անհրաժեշտ ներքին ընթացակարգերը եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվել Ազգային ժողովի կողմից:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, նրանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությունների մասին: Նա ներկայացրել է Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

«Երկու երկրների կառավարությունների միջեւ համագործակցությունը զարգացնելու ցանկությունը մեծ է»,- ասել է Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետը: Նա նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:

Ֆիլիպ Իվանովիչը ողջունել եւ շնորհավորել է հայ ժողովրդին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ:

Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու փոխադարձ այցերը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ներուժի եւ հեռանկարների, փոխհամագործակցության շուրջ:

Կողմերն ընդգծել են, որ պետք է իրացվի երկու երկրների միջեւ համագործակցության առկա ներուժը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Axios. Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել Թրամփի՝ մերձավորարևելյան այցից առաջ

21:08 04.05.2025

Axios. Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել Թրամփի՝ մերձավորարևելյան այցից առաջ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել՝ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք այցից առաջ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների աղբյուրները։ Ըստ նրանց՝ մայիսի 12-ին սպասվում է Հեգսեթի ժամանումը Իսրայել, որտեղ նա մտադիր է հանդիպումներ ունենալ իր գործընկեր Իսրայել Կացի, ինչպես նաև հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ […] ...

Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել թուրքական ընդդիմադիր կուսակցության նախագահի վրա

21:01 04.05.2025

Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել թուրքական ընդդիմադիր կուսակցության նախագահի վրա

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելը Ստամբուլում հարձակման է ենթարկվել։ Ըստ Habertürk հեռուստաընկերության՝ հարձակվողը 66-ամյա թուրք էր, ով արդեն երեք դատվածություն ուներ։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Օզելը կուսակցության անդամների և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս էր գալիս Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնում հիշատակի միջոցառումից։ Հարձակվողին անմիջապես բռնել են։ Նրա ինքնությունը պարզվել […] ...

WP. Հանքային գործարքի իրականացումը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած

20:49 04.05.2025

WP. Հանքային գործարքի իրականացումը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած

Լոգիստիկ և տնտեսական խոչընդոտները կդժվարացնեն օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ-Կիև գործարքի իրականացումը։ Այս մասին շաբաթ օրը գրել է Washington Post-ը՝ հիմնվելով ամերիկացի փորձագետների հետ զրույցների վրա։ Ըստ հաղորդագրության՝ Աայս համաձայնագիրը դժվար թե արագ պտուղներ տա. տիտանի, գրաֆիտի և լիթիումի իրական մատակարարումները կսկսվեն հեռավոր ապագայում, իսկ նավթի և գազի արդյունաբերության հեռանկարները սահմանափակ են: «Կան բազմաթիվ գործոններ, որոնք […] ...

Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն

20:38 04.05.2025

Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

Հնդկաստանն ասել է, որ Պակիստանը 10-րդ գիշերն անընդմեջ խախտել է հրադադարը

20:29 04.05.2025

Հնդկաստանն ասել է, որ Պակիստանը 10-րդ գիշերն անընդմեջ խախտել է հրադադարը

Հնդկաստանը հաղորդել է Պակիստանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքում: Այս մասին PTI գործակալությանը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը հսկողության գծի երկայնքով կրակ են բացել Քուպվարայի, Բարամուլլայի, Պունչի, Ռաջուրիի, Մենդհարի, Նաուշերայի, Սունդերբանիի և Ախնուրի դիմաց գտնվող շրջաններում […] ...

Մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը

20:09 04.05.2025

Մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը

96 տարեկան հասակում շնչառական անբավարարությունից մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը։ Այս մասին հաղորդում է հունական ERT-news հեռուստաալիքը։ Մոլիվիատիսը ծնվել է 1928 թվականի հունիսի 12-ին Քիոս կղզում։ Ավարտել է Աթենքի համալսարանը, կրթությամբ իրավաբան էր։ Մոլիվիատիսը եղել է կարիերայի դիվանագետ, ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ​​պատվիրակությունների անդամ, ծառայել է Հունաստանի դեսպանատներում Մոսկվայում, Պրետորիայում և Անկարայում, […] ...

BACK_TO_TOP