19:36 01.04.2025
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի թիկնապահ Յասին Չեուկոյին արգելել են հանդիպումների ժամանակ խաղադաշտ դուրս գալ, գրում է Marca-ն:
«Ինձ այլևս թույլ չեն տալիս ԱՄՆ-ում խաղադաշտ մտնել: Ես 7 տարի աշխատել եմ Եվրոպայում: Այդ ընթացքում Լիգա 1-ում ու Չեմպիոնների լիգայում 6 մարդ է խաղադաշտ մտել: Դրանից հետո սկսեցի աշխատել ԱՄՆ-ում և 20 ամսում 16 մարդ մտավ խաղադաշտ: Այդ առումով այստեղ լուրջ խնդիրներ կան: Խնդիրն իմ մեջ չէ, թույլ տվեք օգնեմ Լեոյին:
Ինձ դուր է գալիս MLS-ը և ԿՈՆԿԱԿԱՖ-ը, մենք պետք է միասին աշխատենք: Ես մյուսներից լավը չեմ, բայց այս գործում փորձ ունեմ, որը ձեռք եմ բերել Եվրոպայում»,- ասել է Չեուկոն:
Յասինն ԱՄՆ-ի բանակի նախկին զինվոր է, մարտական փորձ ունի Իրաքում և Աֆղանստանում, բռնցքամարտի ու թեքվանդոյի վարպետ է: Նա մասնակցել է MMA-ի մի քանի մենամարտի:
Նախկինում Յասինը խաղադաշտ էր վազում կանգնեցնելու այն երկրպագուներին, որոնք վազում էին Մեսսիի մոտ:
17:00 05.08.2025
Տնամերձ հողամասում թմրանյութ է հայտնաբերվել. Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացահայտումըԱպօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է: Հերթական դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները: Նրանք օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մասիսի բնակիչ 41-ամյա տղամարդը տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի 11 թուփ և մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 80 գրամից ավելի: Հանգամանքները […] ...
16:50 05.08.2025
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ-ի երկարամյա՝ ավելի քան երկու տասնամյակ ձգվող համագործակցությունը, ընթացիկ ծրագրերի իրականացումը և առաջիկա նախաձեռնությունները։ Նշվել է, որ այս տարիների ընթացքում համատեղ աշխատանքը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային բնապահպանական […] ...
16:41 05.08.2025
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:31 05.08.2025
Քաղցրահամ ջուրը անհետանում է տագնապալի արագությամբԱրբանյակային դիտարկումներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ 2002 թվականից ի վեր քաղցրահամ ջրերի կորուստները աննախադեպ են, որը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, երաշտներով և ստորգետնյա ջրերի ոչ ռացիոնալ օգտագործմամբ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: «Science Advances» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ահազանգում է Հյուսիսային կիսագնդում չորս «մեգա-չոր» շրջանների ի հայտ գալու մասին: Ցամաքային չորային […] ...
16:20 05.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում ՍյունիքումՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 1-ին քաղաքացին զանգահարել է 911 և հայտնել, որ Սյունիք բնակավայրի գերեզմանների սկզբնամասում զենք-զինամթերքով պարկ է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «F-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, հրացանի փող և տարբեր տեսակի և […] ...
16:14 05.08.2025
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 5-ին` ժամը 13։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները ջրային ներքնակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը։ Փրկարարներն ափից […] ...