Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։

Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նախագահի ելույթը.

«Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, երբ համախմբվել ենք Ավազայում՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ՄԱԿ-ի երրորդ համաժողովին։

Թույլ տվեք անկեղծ շնորհակալություն հայտնել Թուրքմենստանի կառավարությանը՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նաև ՄԱԿ-ի Բարձր ներկայացուցչին՝ տիկին Ռաբաբ Ֆաթիմային, ով հանդիսանում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ՄԱԿ-ի երրորդ համաժողովի քարտուղարը, ինչպես նաև նրա թիմին՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առաջնահերթությունները ՄԱԿ-ի օրակարգում պահելու հարցում ցուցաբերած առաջնորդության համար։

Տիկնայք և պարոնայք,

Մուտքը համաշխարհային շուկաներ կենսական նշանակություն ունի ներառական և կայուն զարգացում ապահովելու համար։ Ժամանակակից փոխկապակցված աշխարհում ապրանքների, ծառայությունների և մարդկանց տրանսսահմանային հոսքերը համընդհանուր բարօրության հզոր շարժիչ ուժ են։ Սակայն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները շարունակում են բախվել լուրջ մարտահրավերների՝ պայմանավորված աշխարհագրական սահմանափակումներով, որոնք հաճախ խոչընդոտում են իրենց լիարժեք ներգրավվածությունը համաշխարհային առևտրում, տնտեսությունների դիվերսիֆիկացիան և ներդրումների ներգրավումը՝ դանդաղեցնելով մեր համատեղ առաջընթացը Կայուն զարգացման նպատակների ուղղությամբ։

Այս մարտահրավերները հաղթահարելու և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կյանքը և տնտեսությունները փոխակերպելու համար մենք այսօր ունենք հստակ և ապագային միտված ճանապարհային քարտեզ։ «Ավազայի Գործողությունների ծրագիրը» մի ամբողջական փաստաթուղթ է, որը պարունակում է բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ստանձնած հաստատուն քայլեր, հանձնառություններ և արդյունքներ՝ ուղղված հատկապես նոր առաջացող սպառնալիքների սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանը։ Նոր Գործողությունների ծրագրի հինգ առաջնահերթ ուղղությունները հիմնվում են Վիեննայի գործողությունների ծրագրի վրա և ուղղակիորեն արձագանքում են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առջև ծառացած ամենահրատապ մարտահրավերներին։

«Ավազայի Գործողությունների ծրագիրը» կարող է ծառայել որպես ուղեցույց՝ խթանելու ավելի սերտ համագործակցությունը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների, տարանցիկ երկրների, ՄԱԿ-ի, դրա գործակալությունների, ինչպես նաև միջազգային զարգացման կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների միջև՝ օգնելով մեզ արագ ու զգալի առաջընթաց ապահովել ընդհանուր առաջնահերթությունների ուղղությամբ։

Սակայն նոր Գործողությունների ծրագրի հավակնությունները կոնկրետ արդյունքների վերածելը լուրջ մարտահրավեր է՝ հաշվի առնելով ֆինանսավորման սղությունը, հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում։ Ակնհայտ է՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները դա չեն կարող անել միայնակ։ Մեզ անհրաժեշտ է ուժեղացված տարածաշրջանային համագործակցություն՝ դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև։ Պետք է վերացնել մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի վրա դրված արհեստական և շարժառիթներով պայմանավորված արգելքները։ Սա ոչ միայն գործնական անհրաժեշտություն է, այլ նաև կենսական՝ տնտեսական և սոցիալական իրավունքները, զարգացման իրավունքը և համապարփակ տարածաշրջանային ու գլոբալ կապակցվածությունը երաշխավորելու համար։

Մենք կարևորում ենք զարգացման գործընկերների կողմից տրանսսահմանային ենթակառուցվածքներում ներդրումների ծավալների ավելացմանը ուղղված էական աջակցությունը՝ առևտուրը ավելի արագ և արդյունավետ դարձնելու համար ։

Պետք է նաև երաշխավորենք, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները լիարժեքորեն ներգրավված լինեն համաշխարհային թվային և կանաչ փոխակերպման գործընթացներում՝ խուսափելու համար գլոբալ տնտեսության մեջ նրանց հետընթացից։

Անհրաժեշտ է նաև ամրապնդել դիմակայունությունը կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի պայմաններում։ Հայաստանը, որպես կենսաբազմազանության հարցերով COP17 համաժողովի հաջորդ հյուրընկալող և նախագահող երկիր, չի խնայելու ջանքերը այս կարևոր օրակարգը առաջ մղելու և ապահովելու համար, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները կապակցված լինեն և լիարժեքորեն օգտվեն իրենց հարուստ կենսաբազմազանության պաշարներից։

Տիկնայք և պարոնայք,

Ես ներկայացնում եմ երկիր, որն արդեն երեք տասնամյակից ավելի բախվում է աշխարհագրական սահմանափակումների և բարդ աշխարհաքաղաքական միջավայրի հետևանքներին։ Երկու հարևանների հետ փակ սահմաններով, ոչ մի ուղիղ ելք դեպի օվկիանոս կամ ծով, առևտրի, տրանսպորտի և բեռնափոխադրման ոլորտում առկա եզակի խնդիրներով՝ ՀՀ կառավարությունը լիովին գիտակցում է ներառական կապակցվածության, բաց սահմանների և հուսալի ճանապարհների ու տրանսպորտային ենթակառուցվածքների կենսական կարևորությունը համաշխարհային շուկաներին ինտեգրվելու համար։

Այս ըմբռնմամբ ՀՀ կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը վկայում է իմ երկրի հանձնառությունը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նկատմամբ՝ միաժամանակ խթանելով ներառական կապակցվածություն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներուժ ունի մեր տնտեսությունները դարձնելու առավել բարեկեցիկ և դիմակայուն: Տնտեսական շահերի համադրումը վաղուց սպասված խաղաղության և կայունության հետ՝ նախագծի առանցքում դնելով, այն նպատակ ունի ստեղծել գործնական առևտրային պայմանավորվածություններ՝ հիմնված ընդհանուր շահերի վրա՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում՝ տեսլականը վերածելով իրականության։

Ձերդ Գերազանցություններ,

Ամփոփելով՝ ցանկանում եմ կրկին խորին շնորհակալություն հայտնել Թուրքմենստանի կառավարությանը և ՄԱԿ-ին՝ այս համաժողովը կազմակերպելու համար։ Մենք ակնկալում ենք բովանդակային և արդյունավետ քննարկումներ՝ մի ապագա կերտելու ուղղությամբ, որտեղ դեպի ծով ելք չունենալը այլևս չի դիտարկվի որպես սահմանափակում, այլ՝ նորարարության, դիմակայունության և ընդհանուր բարօրության մեկնարկային կետ։

Թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը լիովին հանձնառու է բազմակողմ արդյունավետ համագործակցությանը բոլոր գործընկերների հետ՝ իրագործելու «Ավազայի Գործողությունների ծրագիրը» դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար:

Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ հավանաբար, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում

18:55 05.08.2025

Թրամփը հայտարարել է, որ հավանաբար, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, հավանաբար, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում։ «Հավանաբար՝ ոչ», – ասել է նա CNBC-ին տված հարցազրույցում։ ԱՄՆ նախագահը մայիսի 4-ին հայտարարել է, որ չի մտադիրվում երրորդ անգամ վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Թրամփը հավելել է, որ իր կողմնակիցները անընդհատ կոչ են անում իրեն ապագայում երրորդ ժամկետով առաջադրվել, սակայն ինքը դա […] ...

Ալոնսոն խստացնում է «Ռեալի» կարգապահությունը

18:45 05.08.2025

Ալոնսոն խստացնում է «Ռեալի» կարգապահությունը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն խստացրել է ֆուտբոլիստների մարզումային գործընթացը, որպեսզի կարգապահությունը բերվի ավելի բարձր մակարդակի։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: Մադրիդցիների գլխավոր մարզիչը պահանջել է, որ ֆուտբոլիստները մարզումից 1 ժամ առաջ լինեն մարզաբազայում, ինչը տարբերվում է նախորդ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մոտեցումից: Իտալացին պահանջում էր, որ խաղացողները տեղում լինեն մարզման մեկնարկից կես […] ...

Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները

18:35 05.08.2025

Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները

2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։ Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

18:30 05.08.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց […] ...

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

BACK_TO_TOP