18:45 01.04.2025
Ապրիլի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար, Լյութերական-Ավետարանական եկեղեցու վերապատվելի Վիլմոշ Ֆիշլի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետը վերջիններիս այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին այս դժվարին ժամանակներում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն արտահայտեց Հունգարիայի կողմից նախաձեռնված՝ արցախահայերի աջակցությանն ուղղված ծրագրերի առնչությամբ։
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման խնդրին, գոհունակությամբ հաստատեց, որ շնորհիվ Հունգարիայի կառավարության և Մայր Աթոռի գործակցության 2021 թվականին հնարավոր եղավ ապահովել հինգ հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև հայ-հունգարական փոխգործակցությանը, Հայոց Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի ազգային-հոգևոր կյանքին։
Զրույցի ընթացքում վերապատվելի Վիլմոշ Ֆիշլը խոսեց հայ-հունգարական պատմական առնչակցությունների մասին, կարևորեց ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգ ունեցող երկու ժողովուրդների հարաբերությունների առավել զորացումն ու ամրապնդումը», -ասված է հաղորդագրության մեջ։
20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրությունՄայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...
20:29 04.05.2025
Հնդկաստանն ասել է, որ Պակիստանը 10-րդ գիշերն անընդմեջ խախտել է հրադադարըՀնդկաստանը հաղորդել է Պակիստանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքում: Այս մասին PTI գործակալությանը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը հսկողության գծի երկայնքով կրակ են բացել Քուպվարայի, Բարամուլլայի, Պունչի, Ռաջուրիի, Մենդհարի, Նաուշերայի, Սունդերբանիի և Ախնուրի դիմաց գտնվող շրջաններում […] ...
20:09 04.05.2025
Մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը96 տարեկան հասակում շնչառական անբավարարությունից մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը։ Այս մասին հաղորդում է հունական ERT-news հեռուստաալիքը։ Մոլիվիատիսը ծնվել է 1928 թվականի հունիսի 12-ին Քիոս կղզում։ Ավարտել է Աթենքի համալսարանը, կրթությամբ իրավաբան էր։ Մոլիվիատիսը եղել է կարիերայի դիվանագետ, ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական պատվիրակությունների անդամ, ծառայել է Հունաստանի դեսպանատներում Մոսկվայում, Պրետորիայում և Անկարայում, […] ...
19:50 04.05.2025
Հնդկաստանի պաշտպանության նախարարը կարող է չմեկնել Մոսկվա՝ Պահալգամի ահաբեկչության պատճառովՀնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը կարող է այս տարի չմասնակցել Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին, ինչպես նախատեսված էր ավելի վաղ: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարի փոխարեն Հնդկաստանը, հավանաբար, կներկայացնի նրա տեղակալ Սանջայ Սեթը։ Որոշումը, ըստ աղբյուրների, կապված է Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրման հետ՝ Պահալգամում (Հնդկական միության […] ...
19:42 04.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանըՄայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ […] ...
19:30 04.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 39 մարդ է զոհվելԱռնվազն 39 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, զոհվել է շաբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ուժերը կիրակի օրը շարունակում են նոր հարվածներ հասցնել պաղեստինյան անկլավին։ Այսպիսով, Խան Յունիսում բնակելի շենքը ռմբակոծվել է, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Մեկ այլ միջադեպի ժամանակ հարված է հասցվել […] ...