Հայաստանում փոքր և միջին ջրամբարներ կկառուցվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Հայաստանում փոքր և միջին ջրամբարներ կկառուցվեն

15:26 11.04.2018

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին և միջին ու փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով ջրամբարների լցվածության մակարդակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ ներկա դրությամբ լցվածությունը կազմում է 480․+5 մլն խմ, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 30 մլն խմ-ով, իսկ 2016-ի համեմատ պակաս է 115 խմ-ով:

Սևանա լճի մակարդակը 1900 մետր 56 սմ է, նույնքան, որքան 2017-ի համապատասխան ժամանակահատվածում: Մարտի 22-ից արդեն սկսվել է Արփա-Սևան թունելով ջրի բացթողնման գործընթացը: Ըստ Արսեն Հարությունյանի՝ ջրամատակարարման առումով հիմնական խնդիրը կապված է Ախուրյանի ջրամբարից սնվող հողատարածքների հետ: Ներկա դրությամբ Ախուրյանի ջրամբարում առկա է 336 մլն խմ ջուր, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 36 մլն խմ-ով: Կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ խնդիրը կարգավորելու նպատակով միջոցներ են ձեռնարկվել 20 շարժական պոմպակայանների գործարկման նպատակով, միաժամանակ, տարբեր տարածաշրջաններում աշխատանքներ են տարվում նաև խորքային հորերի հորատման ուղղությամբ: 
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է, որ հանդիպումներ են եղել մասնավոր ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են  փոքր և միջին ջրամբարների կառուցմամբ: Կոմիտեն «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ քննարկել է ավելի քան 30 փոքր և միջին ջրամբարների կառուցման հնարավորությունը, որից առանձնացվել է առաջնահերթ կառուցման ենթակա 11 ջրամբար՝ հիմք ընդունելով նախնական գնահատմամբ տեխնիկատնտեսական նպատակահարմարության ցուցանիշները:

Ըստ Արսեն Հարությունյանի՝ մինչ այժմ ջրամբարաշինությունն իրականացվել է վարկային միջոցներով (Մարմարիկ, Վեդի, ուսումնասիրության փուլում գտնվող Կապս, Սելավ, Մաստարա): Այժմ կոմիտեն նախանշել է նաև փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում իրականացնելու տարբերակներ՝ միաժամանակ գնահատելով հարակից բիզնես հետաքրքրության շրջանակները: Առաջնահերթ նախատեսվող 11 ջրամբարների ընդհանուր ծավալը կազմում է 43․2 մլն խմ, իսկ ներդրումների չափը՝ 34․2 մլրդ դրամ: Ջրամբարները 17 հազար հեկտար հողատարածք կոռոգեն:
Կարեն Կարապետյանը կարևորել է փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ և հանձնարարել Ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ սեղմ ժամկետներում պատրաստել ներդրումային ծրագրերի փաթեթներն ու տեխնիկատնտեսական հիմնավորումները: 

«Մենք պետք է ունենանք գյուղատնտեսությունը ոռոգման ջրով ապահովելու ռազմավարություն: Պետք է նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ հասնենք հանրապետությունում խնդրի լուծմանը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերին Ջրային տնտեսության պետական կոմիտեն պետք է 2019 թվականի ջրամատակարարման ողջ ծրագիրն ունենա՝ բարձրացնելով ջրամատակարարման ոլորտում կարգապահությունը: 


Լուսանկարւոմ Ազատի ջրամբարն է, հեղինակ՝ Ներսես Մատինյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

17:17 30.04.2025

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

Սպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամատի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները: Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում: Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու, իսկ երրորդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը: Աթլետիկական հնգամարտի հանրապետական […] ...

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

17:10 30.04.2025

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

17:00 30.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

Բացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

16:54 30.04.2025

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

16:51 30.04.2025

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

16:48 30.04.2025

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

Պակիստանը ուժեղացրել է զորքերի պատրաստությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ շփման գծի սահմանի երկայնքով՝ ռազմական լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Պակիստանը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ է տեղակայել սահմանային գծի Սիալկոտ հատվածում: Բանակը վերադասավորում է տանկային և հետևակային դիվիզիաները, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի […] ...

BACK_TO_TOP