Ներկայացվել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+36.09 oC

Ներկայացվել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը

20:48 04.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը և դրանից բխող գործողությունները:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ռազմավարական ծրագիրը մշակման բազմաթիվ փուլեր է անցել և ըստ էության, նախատեսվում է, որ այն կլինի մեկ միասնական փաստաթուղթ, որտեղ կամփոփվեն ոլորտի բոլոր դերակատարների առջև դրված խնդիրները:

Մինչ ռազմավարական ծրագրին անդրադառնալը, մանրամասներ են ներկայացվել աշխարհում և Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ դեղերի գործածման վիճակագրական տվյալները: Նաև ընդգծվել է, որ ռազմավարական ծրագիրը թույլ է տալիս խնդրին առավել համապարփակ մոտեցում ցուցաբերել, քանի որ այն իր մեջ ներառում է նաև հանրային առողջապահության կոմպոնենտը:

Այսպիսով՝ ներկայացվել են ռազմավարական ծրագրի մշակման փուլերը, նպատակները, որոնք են՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերաինտեգրման և հանրային առողջության պահպանման ապահովումը: Մանրամասներ են ներկայացվել վերոնշյալ նպատակների ուղղությամբ նախատեսվող քայլերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ նախատեսվում են բնակչության իրազեկման աշխատանքներ, թմրամիջոցներ գործածող կամ ապօրինի շրջանառություն իրականացնող անձանց վերաբերյալ վարչական տվյալների շտեմարանի ստեղծում՝ հետագծելիության ապահովմամբ, օրինական շրջանառությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործմամբ, ապօրինի թմրամիջոց գործածող անձանց համար սահմանափակումների սահմանմամբ:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում նախատեսվում է մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ապօրինի ներկրման կանխարգելում, օպերատիվ-հետախուզական գործունեության և նախաքննության արդյունավետության բարձրացում, համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելում, իրավասու մարմինների և կազմակերպությունների կարողությունների զարգացում, համագործակցության ամրապնդում:

Սոցիալ-հոգեբանական վերականգնման ուղղությամբ նախատեսվում է բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրում, հանրային առողջության ապահովում, կայուն վերականգնման կառավարում և սոցիալական ինտեգրում:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ծրագրի առանձին կետերի շուրջ, ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ռազմավարության նպատակների, դրանց իրագործմանն ուղղված քայլերի շուրջ:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևոր է համարել այն, թե ռազմավարությամբ ինչ քաղաքական ուղղորդում է տրվում պատկան մարմիններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ռազմավարության հիմնական խնդիրը պետք է լինի պատասխանել մի հարցի, թե հիմնական հարվածի ուղղությունը ո՞րն է՝ ներմուծումը, արտադրությունը, տարածումը, թե սպառումը: «Ես կարծում եմ, որ մեր հարվածի ուղղությունը պետք է լինի ներմուծումը և արտադրությունը»,-ասել է վարչապետը և հավելել, որ թիրախները պետք է հստակեցնել և բոլոր քաղաքականությունները պետք է կարգաբերել այս տրամաբանությանը համապատասխան: Վարչապետը նաև կարևորել է թմրանյութերն ըստ վտանգավորության դասակարգելը և հանձնարարել աշխատանքները ծավալել այս ուղղություններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին երկու գոլային փոխանցում է կատարել

15:48 31.07.2025

Մեսսին երկու գոլային փոխանցում է կատարել

Լիոնել Մեսսին երկու գոլային փոխանցում է կատարել մեքսիկական «Ատլասի» դեմ Լիգայի գավաթի խաղարկության առաջին փուլի խաղում։ «Ինտեր Մայամին» հաղթել է 2-1 հաշվով: Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 58-րդ րոպեին արդյունավետ փոխանցում է կատարել Տելասկո Սեգովիային: 80-րդ րոպեին Խոսե Լոզանոն խփել է պատասխան գոլը: «Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել ավելացված ժամանակի 6-րդ րոպեին, […] ...

Սիրիայի պաշտպանության նախարարը ժամանել է Մոսկվա

15:43 31.07.2025

Սիրիայի պաշտպանության նախարարը ժամանել է Մոսկվա

Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան, որը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, նախատեսում է հանդիպել իր ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ, հաղորդում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը։ «Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Մուրհաֆ Աբու Կասրան պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, որտեղ նա կհանդիպի իր ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ և կքննարկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր», […] ...

Լիբանանի նախագահը ոչ կառավարական խմբավորումներին, այդ թվում՝ «Հըզբոլլահին», կոչ է արել հանձնել զենքերը բանակին

15:40 31.07.2025

Լիբանանի նախագահը ոչ կառավարական խմբավորումներին, այդ թվում՝ «Հըզբոլլահին», կոչ է արել հանձնել զենքերը բանակին

Լիբանանի կառավարությունը պետք է զինաթափի ոչ կառավարական խմբավորումներին՝ լիբանանյան հողում պատերազմներին և արյունահեղությանը մեկընդմիշտ վերջ դնելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը՝ ելույթ ունենալով երկրի զինված ուժերի ստեղծման 80-ամյակի առթիվ։ «Ճշմարտության ժամը եկել է, և մենք չենք կարող բաց թողնել Լիբանանը փլուզումից փրկելու հնարավորությունը, ուստի բոլոր կողմերը, այդ թվում՝«Հեզբոլլահը», պետք է […] ...

Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

15:30 31.07.2025

Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցությունը՝ 300.000 դրամն առաջարկվում է տրամադրել մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ: Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեն 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ: ...

Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքները

15:20 31.07.2025

Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքները

Կառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

15:09 31.07.2025

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...

BACK_TO_TOP