Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ․ Վահագն Խաչատուրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.67 oC

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ․ Վահագն Խաչատուրյան

10:35 07.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի, Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ կանայք,

Սիրելի մայրեր,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։

Այս օրը խորը խորհուրդ ունի՝ այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի կերպարում մեր ժողովուրդը դարեր շարունակ տեսել է մայրական նվիրվածության, խոնարհության և ուժի խորհրդանիշը։

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ։

Ձեր սերը, հոգատարությունը, ձեր զորությունը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակական կյանքում մեր պետության ամրության և ներդաշնակության հիմքերից են։

Մեր ինքնության կերտվածքում նույնպես մայրական կերպարն առանձնահատուկ տեղ ունի։ Մենք Մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը՝ որովհետև հենց մայրն է բերում կյանք, արմատ, շարունակություն։

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,

Թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն և սեր։

Սրտանց մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և անսպառ ուժ՝ պահելու ու սիրելու ձեր ընտանիքները, և հավատով նայելու ապագային»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ակումբը տապալել է մրցաշրջանը․ «Միլանի» գործադիր տնօրեն

18:30 16.05.2025

Ակումբը տապալել է մրցաշրջանը․ «Միլանի» գործադիր տնօրեն

Իտալական «Միլանի» գործադիր տնօրեն Ջորջո Ֆուռլանին համարում է, որ ակումբը տապալել է մրցաշրջանը: «Չի կարելի հերքել, որ մրցաշրջանը տապալված է: Չնայած նվաճել ենք Սուպերգավաթը, այնուամենայնիվ հեռու ենք այն նպատակներից, որոնք սահմանել էինք մրցաշրջանից առաջ: Կիսում ենք երկրպագուների հիասթափությունը: Լուրջ սխալներ ենք թույլ տվել: Հարկավոր է ուղղել դրանք, որպեսզի կրկին հայտնվենք այն դիրքում, որտեղ պարտավոր ենք […] ...

«Ուսանողների և երիտասարդների օրվա» առթիվ նախագահի նստավայր են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները

18:22 16.05.2025

«Ուսանողների և երիտասարդների օրվա» առթիվ նախագահի նստավայր են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները

Մայիսի 16-ին՝ «Ուսանողների և երիտասարդների օրվա» կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը հյուրընկալել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին: Նախագահի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ ուսանողները շրջայց են կատարել նախագահական նստավայրում: Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն Ակադեմիայի ուսանողներին բովանդակային մանրամասներ են ներկայացրել հայաստանյան պետական կառավարման համակարգում նախագահի ինստիտուտի դերի առանձնահատկությունների և գործառույթների վերաբերյալ, որին հաջորդել է զրույց-քննարկում […] ...

Ստամբուլում կայացած բանակցություններից հետո Մեդինսկին հայտարարություն է արել

18:16 16.05.2025

Ստամբուլում կայացած բանակցություններից հետո Մեդինսկին հայտարարություն է արել

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի մասնակցությամբ առաջին ուղիղ բանակցություններից հետո պատվիրակությունների ղեկավարները լրագրողներին որոշ մանրամասներ են հայտնել։ Ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը գոհ է ուկրաինական կողմի հետ բանակցությունների արդյունքներից։ Նա նաև հայտարարել է հազարը հազարի դիմաց սկզբունքով գերիների լայնամասշտաբ փոխանակման մասին։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ […] ...

Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր․ Պատրիս Էվրա

18:10 16.05.2025

Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր․ Պատրիս Էվրա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան SDS փոդքասթի ընթացքում պատմել է իր նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի աշխատանքային մեթոդների մասին: «Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե քանի ֆուտբոլիստ է արտասվել նրա մեթոդների պատճառով, թե ինչպես էր նա զայրանում խաղացողների վրա, խաղակոշիկներ նետում նրանց ուղղությամբ: Բայց նա ու թիմի առաջատարները տանել չէին […] ...

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակը

18:05 16.05.2025

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի, Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկային: ԵՆԲ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակը և հույս […] ...

SHANTNEWS

18:00 16.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP