17:38 08.04.2025
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Զեկուցողն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առկա են տեսալսողական մեդիայում եւ ընդգծել, որ մեդիաոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների կարիք կա:
Այս համատեքստում Տիգրան Հակոբյանը նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնակչության մեծ մասը տեղեկատվությունը ստանում է համացանցի միջոցով: Իսկ համացանցում գործող մի քանի տասնյակ հեռուստանման հեռարձակողներ կան, որոնք կարգավորումից դուրս են:
«Այն սպառնալիքները, որոնք մենք ունենք՝ կապված տեղեկատվական անվտանգության, լեզվական, երեխաների վրա ազդեցության եւ ապատեղեկատվության հետ, գեներացվում է համացանցում»,- ասել է նա:
Անդրադառնալով հաճախ հնչող ատելության խոսքին՝ ՀՌՀ նախագահը նշել է, որ անգամ չկա դրա սահանումը, ինչն էլ, բնականաբար, դժվարացնում է պայքարը դրա դեմ:
Կարեւորվել է նաեւ օտարերկրյա հեռուստաընկերությունների հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակումը: Տիգրան Հակոբյանը նշել է, որ հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի:
ՀՌՀ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:
20:22 03.05.2025
Newsweek. Եվրոպան նոր կործանիչ է ստեղծում F-35-ի մատակարարումների անորոշության պատճառովՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները լրացուցիչ խթան են ստացել նոր սերնդի կործանիչներ մշակելու համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը նրանց անորոշ է թողել ԱՄՆ-ից F-35-ների մատակարարման հարցում, հաղորդում է Newsweek-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Թրամփը բազմիցս քննադատել է Եվրոպային ՆԱՏՕ-ի պաշտպանունակության մեջ նրա ցածր ներդրման համար և բոլոր անդամ երկրներից պահանջել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի […] ...
20:10 03.05.2025
ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասինՄիացյալ Նահանգները կարող է մեծ դժվարությունների հանդիպել էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված հսկայական խնդիրների պատճառով, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը։ «Մենք տեսանք, թե ինչ եղավ այս շաբաթ Իսպանիայում: Դա կարող է տեղի ունենալ Ամերիկայում այս ամառ», -ասել է նա: Ըստ Բուրգումի՝ ԱՄՆ-ը ներկայումս բախվում է ահռելի խնդիրների էլեկտրաէներգիայի արտադրության […] ...
19:50 03.05.2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։ ...
19:42 03.05.2025
Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարըՍիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...
19:30 03.05.2025
Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներԱրևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...