ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչով

11:04 09.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի 25 անդամներ երկկուսակցական նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին՝ կոչ անելով ապահովել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումը և ուժեղացնել ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ պաշտպանելու  Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Նամակը նախաձեռնել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Բրեդ Շերմանը և Գաս Բիլիրակիսը։

Հայ դատի հանձնախումբը նշում է, որ այս նամակը նախաձեռնվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու հայտարարությունների ֆոնին, որից հետո գործընթացը կանգ է առել Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ առաջ քաշելու պատճառով, որոնք են Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։

Իրենց նամակում կոնգրեսականներն ընդգծել են ԱՄՆ-ի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ կանխելու հետընթացը խաղաղության գործընթացում և ճնշում գործադրելու, որպեսզի Ադրբեջանն ազատ արձակի հայ գերիներին։ Նրանք շեշտել են, որ համաձայն են պետքարտուղար Ռուբիոյի հայտարարության հետ, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ժամանակն է, ինչպես նաև անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հայտարարության հետ, որ հարկավոր է վերջնականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և ազատ արձակել գերիներին ու միասին աշխատել՝ տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարգավաճող դարձնելու ուղղությամբ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 03.05.2025

SHANTNEWS

Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

17:50 03.05.2025

Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Գորոնտալո շրջանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի BMKG սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը: «Ցնցումները զգացվել են Գորոնտալոյի տարբեր հատվածներում, նույնիսկ հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Հյուսիսային Սուլավեսին, Հյուսիսային Կալիմանտանը և Կենտրոնական Սուլավեսին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախի խորությունը եղել է 97 կիլոմետր։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին […] ...

Spiegel. Թրամփը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե ԵՄ-ն չավելացնի պաշտպանական ծախսերը

17:42 03.05.2025

Spiegel. Թրամփը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե ԵՄ-ն չավելացնի պաշտպանական ծախսերը

Ամերիկյան կողմը սպառնացել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չմասնակցել հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե Եվրոպայում դաշնակիցները չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիտակերը պահանջում է, որ եվրոպական երկրները Բրյուսելում գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ համաձայնեն պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին։ Ավելի […] ...

Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

17:32 03.05.2025

Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության […] ...

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

17:18 03.05.2025

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

17:08 03.05.2025

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...

BACK_TO_TOP